Վերջին դատավճիռը՝ Բաքվից․ Ալիևը մտադիր չէ համաներում հայտարարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
28.10.2026 | 19:51
Ռոբերտ Արզումանյան. «Այս ճանապարհը միայն ֆուտբոլի մասին չէր»
Բոլորը

Բաքվից վերջին դատավճիռը հնչեց․ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը դատապարտվեց 20 տարի ժամկետով ազատազրկման։ Բաքվի զինվորական դատարանի դատավոր Զեյնալ Աղաևից ուղիղ մեկ շաբաթ պահանջվեց վճիռ կայացնելու համար․ փետրվարի 10-ին էր նա հեռացել խորհրդակցական սենյակ։  Շինծու այս գործով մեղադրանքը պաշտպանող դատախազը և, այսպես ասած, տուժողները Արցախի նախկին պաշտոնյանի համար ցմահ ազատազրկում էին պահանջել։

Դատական ֆարսն ամբողջ ընթացքում լուսաբանվում էր միայն ադրբեջանական լրատվամիջոցներով։ 

Վարդանյանն իր վերջին խոսքը փոխանցեց հարազատների միջոցով․ «Ես նաև ասացի, որ երջանիկ եմ այստեղ` այս դատին ներկայացնել հայ ժողովրդին, որևէ պատժից կամ որոշումից չեմ վախենում ու պատրաստ եմ ընդունել այն բացարձակ հանգիստ, որովհետև տեղի ունեցողը ոչ թե դատ է, այլ դատաստան։ Եվ, ցավոք, նրանք չօգտագործեցին առիթը, չօգտվեցին դատական նորմալ գործընթաց անցկացնելու հնարավորությունից, որը թույլ կտար իսկապես երկարաժամկետ խաղաղության հիմք դնել։ Դրա փոխարեն նրանք կազմակերպեցին անհասկանալի, ոչ պրոֆեսիոնալ շոու, որը, ցավոք, որևէ մեկին որևէ օգուտ չտվեց, և առաջին հերթին՝ հենց ադրբեջանական պետությանը։ Վստահ եմ»։

Ռուբեն Վարդանյանը Բաքվում է արդեն 874 օր․ նա Հակարիի կամրջի մոտից ձերբակալվեց և գերեվարվեց 2023 թվականի սեպտեմբերի 27-ին՝ Արցախից հայերի բռնի տեղահանման ժամանակ։ Բաքվում նրան մեկը մյուսի հետևից ծանր մեղադրանքներ առաջադրեցին՝ «խաղաղության և մարդկության դեմ ուղղված հանցագործություններ», «ռազմական հանցագործություններ», «ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման» և Ադրբեջանի Քրեական օրենսգրքի հոդվածներով նախատեսված այլ ծանր հանցագործություններ, մինչև անգամ ադրբեջանցի դիվանագետների դեմ, այսպես կոչված, «Նեմեսիս 2» ծրագրելու մեջ։

2024 թվականի ապրիլի 5-ին Վարդանյանը հացադուլ հայտարարեց՝ պահանջելով անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել իրեն և Բաքվում ապօրինաբար պահվող մյուս հայ բանտարկյալներին։ 20 օր անց, անսալով հարազատների խնդրանքներին, նա դադարեցրեց հացադուլը։

Ռուբեն Վարդանյանի գործով դատավարությունը մեկնարկել էր 2025 թվականի հունվարի 17-ին։ Նրա գործն անջատ էր քննվում Արցախի նախկին բարձրաստիճան պաշտոնյաների քրգործերից։ 

Մեկ ամիս անց Վարդանյանը կրկին հացադուլ հայտարարեց․ «Սա բողոք է ընդդեմ գործընթացի, ընդդեմ նրա, թե ինչպես է իրականացվում այս դատական պրոցեսը: Ես գիտակցել եմ՝ ինչի եմ գնում, պատրաստ եմ եղել և պատրաստ եմ ավելի վատ պայմանների: Ես զոհ չեմ, ինձ պետք չէ խղճալ, քանի որ սա գիտակցված որոշում է»:

Զուգահեռ՝ Հայաստանում հացադուլ հայտարարեց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը։

24-րդ օրը Վարդանյանը դադարեցրեց հացադուլը․ ավելի քան 3 շաբաթվա ընթացքում նա բավական հյուծվել էր։ Հացադուլերն այդպես էլ չհասան նպատակին, Բաքուն այդպես էլ չփոխեց մոտեցումները, մեղադրանքները չընդունող Վարդանյանն այդպես էլ չկարողացավ իրացնել օրենքով իրեն վերապահված իրավունքները։ 

20 տարվա ազատազրկման դատավճռի հրապարակումից հետո Վարդանյանի ընտանիքը հանդես եկավ հայտարարությամբ․ «Ադրբեջանի ռազմական դատարանի վճիռը սարսափեցնող է, թեև ո՛չ անսպասելի։ Դեռևս  874 օր առաջ՝ նրա ապօրինի ձերբակալությունից սկսած, ակնհայտ էր, որ այս գործընթացի արդյունքը կանխորոշված էր։ Այս ընթացքում նրա դեմ առաջադրված մեղադրանքներից և ոչ մեկը հիմնավորող որևէ ապացույց այդպես էլ չի ներկայացվել։ Սա պարզապես Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ բանտարկյալների դատավարություն չէ. սա նման է դատավճռի հայ ժողովրդի դեմ՝ որպես ամբողջություն»։

Փետրվարի 5-ին հրապարակվեցին նաև Արցախի բարձրաստիճան մյուս պաշտոնյանների և պատանդառված անձանց դատավճիռները․ ցմահ ազատազրկման են դատապարտվել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման։ Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելիքսեթ Փաշայանը դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալլահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։ Ալիևն իր վերջին հարցազրույցում ակնարկել էր՝ մտադիր չէ համաներում կիրառել ԼՂ նախկին պաշտոնյաների նկատմամբ։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան