Ուկրաինան հարվածել է Բելգորոդի էներգետիկ համակարգին և Չեբոքսարիի ռազմարդյունաբերական գործարանին

Լուրեր

10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինական ուժերը փետրվարի լույս 18-ի գիշերը կրկին հրթիռային հարված են հասցրել Բելգորոդի էլեկտրամատակարարման օբյեկտներին: Տեղական տելեգրամ ալիքների հաղորդմամբ՝ հրթիռը հարվածել է ենթակայանին։ Բելգորոդի նահանգապետը հայտնել է, որ զոհեր չկան, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Пепел ➜ Белгород» ալիքի հաղորդմամբ՝ ուկրաինական հրթիռը հարվածել է Ֆրունզենսկայա ենթակայանին։

Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հաստատել է հարձակման և «էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներին հասցված վնասի» մասին լուրը, սակայն չի նշել, թե որ օբյեկտների մասին է խոսքը։

«Վնասի չափը լիովին կպարզվի ցերեկային ժամերին»,- սոցցանցերում գրել է նահանգապետ Գլադկովը։

Հաղորդվում է, որ խոցված հրթիռի բեկորները հրդեհ են առաջացրել բնակելի շենքի տանիքում։ Գլադկովը նաև հայտնել է, որ Բելգորոդի մոտ գտնվող Տավրովո գյուղում գտնվող առևտրային շենքի պատուհանները վնասվել են։

Բացի այդ, ուկրաինական անօդաչու թռչող սարքերը չորեքշաբթի վաղ առավոտյան հարձակվել են Ռուսաստանի Չեբոքսարի քաղաքում գտնվող թիրախների վրա: Նշվում է, որ զոհեր կամ զգալի վնասներ չկան։ Չուվաշիայի ղեկավար Օլեգ Նիկոլաևը նաև հավելել է, որ հիմնական կառույցներին վնաս չի հասցվել: Գրանցվել է մի քանի ավտոմեքենաների վնաս։

Նշվում է, որ ուկրաինական անօդաչուները կրկին հարձակվել են Չեբոքսարիի «ВНИИР-Прогресс» գործարանի վրա, որն արտադրում է հրթիռների և անօդաչու սարքերի համար նախատեսված ալեհավաքներ, սակայն որևէ հարվածի մասին հավաստի տեղեկատվություն չկա:

Քաղաքում պայթյունների և ծխի տեսանյութեր և լուսանկարներ են հրապարակվել ուկրաինական Supernova+ և exilenova+ տելեգրամ ալիքների կողմից, որոնք հետևում են ուկրաինական հարվածների հետևանքներին, ինչպես նաև Astra ալիքի կողմից, որը Ռուսաստանում ճանաչվել է որպես «օտարերկրյա գործակալ»։

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ երեքշաբթի ժամը 23:00-ից մինչև չորեքշաբթի ժամը 07:00-ն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի մի քանի շրջանների և Ղրիմի վրայով խոցվել է 43 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Գերատեսչության պնդմամբ՝ դրանց գրեթե կեսը՝ 21 անօդաչու թռչող սարք, խոցվել է Բրյանսկի մարզի սահմանային հատվածում, իսկ մնացածը՝ Բելգորոդի, Կուրսկի և Ռոստովի մարզերի, բռնակցված Ղրիմի և Չուվաշիայի Հանրապետության վրա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի