Ժնևում վերսկսվել են ՌԴ-ի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև եռակողմ բանակցությունները

Լուրեր

28.10.2026 | 10:44
Իսրայելի ընտրություններում Նեթանյահուն և նրա գլխավոր մրցակիցը մեծամասնություն չեն ստանում
28.10.2026 | 10:40
Ծանրամարտի Հայաստանի հավաքականը մեկնարկում է աշխարհի առաջնությունում
28.10.2026 | 10:34
Լիլիթ Ստեփանյանի փոխարեն ԱԺ պատգամավոր կդառնա Էդգար Առաքելյանը
28.10.2026 | 10:22
Բորդյուժան հայտարարել է, թե Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից
28.10.2026 | 10:08
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը պարտությամբ է մեկնարկել Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում
28.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 09:48
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ
28.10.2026 | 09:44
Կարեն Խաչանովը պարտվել է Կառլոս Ալկարասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
Բոլորը

Ժնևում վերսկսվել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի պատվիրակությունների մասնակցությամբ եռակողմ բանակցությունները, հաղորդում են ՌԻԱ Նովոստին և ՏԱՍՍ-ը՝ հղում անելով աղբյուրներին, գրում է Meduza-ն։

Բանակցությունները, ինչպես փետրվարի 17-ին, անցկացվում են փակ դռների հետևում։ Դրանց վերսկսման մասին հայտարարել է նաև Ուկրաինայի պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովը։

Axios-ը հայտնել էր, որ փետրվարի 17-ին եռակողմ բանակցությունների ժամանակ քաղաքական խումբը «հասել է փակուղու», մինչդեռ ռազմական խումբը «շարունակել է առաջընթաց գրանցել»։ Նշվում է, որ դա պայմանավորված է եղել ռուսական բանակցային թիմի ղեկավար Վլադիմիր Մեդինսկիի արտահայտած դիրքորոշմամբ։

Մի աղբյուր հայտնել է, որ ռուսական կողմի ներկայացուցիչները բողոքել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի վերջին հրապարակային հայտարարություններից։ Նրանք կարծում են, որ Զելենսկին լուրջ բանակցություններ չի վարում, այլ «փորձում է բարձրացնել իր ժողովրդականությունը երկրում՝ հնարավոր ընտրություններից առաջ»։

ՌԲԿ-ի աղբյուրը բանակցությունների առաջին օրը բնութագրել էր որպես «շատ լարված»։ Ըստ նրա՝ քննարկումները տեղի են ունեցել ինչպես երկկողմ, այնպես էլ եռակողմ ձևաչափերով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի