Ուիթկոֆը հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմի հարցով բանակցություններում «նշանակալի առաջընթաց» է գրանցվել

Լուրեր

28.10.2026 | 13:33
«Ռուբեն թրեվըլ» տուրիստական գործակալությունից տպավորությունը չի փոխվում․ Էդգար Ղազարյանը՝ Ռուբինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 13:24
90 կողմ, 0 դեմ․ ԱԺ-ն վավերացրեց Խաղաղության խորհրդի կանոնադրությունը
28.10.2026 | 13:23
Ozon-ը 30 միլիարդ ռուբլի է կորցրել իր պահեստների վրա ուկրաինական հարձակումների պատճառով
28.10.2026 | 13:18
ԱԺ-ն վավերացրեց TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության համաձայնագիրը
28.10.2026 | 13:15
Հակոբ Սերոբյան. «Աշխարհի առաջնության արդյունքն անակնկալ էր ինձ համար». ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 13:08
Ռուսական ոսկին ՀՀ-ի տարածքով չի գնացել, չի եկել․ Պապոյանը՝ տնտեսական ցուցանիշների անկման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 13:01
Աշխարհի չեմպիոն Կարեն Ասլանյան. «Այս մեդալը շատ մեծ արժեք ունի ինձ համար». ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 12:58
Սլովենիայի հետ առևտրատնտեսական համագործակցության թվերն աճում են, բայց կա նաև վատ նորություն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 12:53
Բելգրադում Իսրայելի դեսպանատան վրա հարձակում է իրականացվել․ Սերբիան միջադեպն ահաբեկչություն է համարում
28.10.2026 | 12:45
Մհեր Գրիգորյանն ԱԶԲ փոխնախագահի հետ քննարկել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
28.10.2026 | 12:34
Անգլիայի չեմպիոնը պարտվել է 4-րդ լիգայի թիմին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 12:26
Պուտինը Ֆինլանդիայի և Նորվեգիայի առաջնորդների հետ զրույցի ընթացքում դասախոսություն է կարդացել սլավոնների պատմության մասին. FT
28.10.2026 | 12:18
Նրա նախաձեռնությունները ողբերգությամբ են ավարտվել․ Ղազարյանը՝ Աննա Հակոբյանի նախաձեռնած արշավի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 12:12
ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանի և Սլովենիայի արտաքին գործերի նախարար Տոնե Կայզերի ասուլիսը. ՈՒՂԻՂ
28.10.2026 | 12:10
ՔՊ խմբակցությունը նոր պատգամավոր կունենա // ՀԱՊԿ-ից ՀՀ-ին հեռացնելու կոչ է հնչել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը հայտարարել է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունները «նշանակալի առաջընթաց են գրանցել» Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու՝ Վաշինգտոնի գլխավորած ջանքերում, գրում է Le Monde-ը։

«Նախագահ Թրամփի հաջողությունն այս պատերազմի երկու կողմերին միավորելու գործում նշանակալի առաջընթաց է ապահովել, և մենք հպարտ ենք նրա առաջնորդությամբ աշխատել՝ այս սարսափելի հակամարտության ընթացքում սպանությունները դադարեցնելու համար: Երկու կողմերն էլ համաձայնել են տեղեկացնել իրենց համապատասխան առաջնորդներին և շարունակել աշխատել գործարքի հասնելու ուղղությամբ»,- գրել է նա X-ում։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր երեկոյան ելույթում ասել է, որ պատրաստ է «արագ շարժվել դեպի պատերազմը դադարեցնելու արժանի համաձայնագիր», սակայն կասկածի տակ է դրել՝ արդյո՞ք Ռուսաստանը լուրջ է վերաբերվում խաղաղությանը։ Զելենսկին Մոսկվային մեղադրել է «իրական դիվանագիտության» փոխարեն հրթիռային հարվածներին առաջնահերթություն տալու մեջ։

Ժնևի բանակցությունների համար Կրեմլը վերականգնել է նախկին մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկիի գլխավոր բանակցողի պաշտոնը։ Ուկրաինայի ազգային անվտանգության քարտուղար Ռուստեմ Ումերովն էլ գլխավորել է ուկրաինական պատվիրակությունը և հայտարարել, որ բանակցությունները կշարունակվեն չորեքշաբթի։

Նա շնորհակալություն է հայտնել Վաշինգտոնին միջնորդության համար՝ ասելով, որ եվրոպացի դաշնակիցներին տեղեկացրել է բանակցությունների առաջին փուլի արդյունքների մասին, որոնք, նրա խոսքով, կենտրոնացած էին հակամարտության «գործնական հարցերի և հնարավոր լուծումների մեխանիզմների» վրա։

«Ես առանձին հանդիպում եմ անցկացրել Միացյալ Նահանգների ու եվրոպական գործընկերների՝ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի և Շվեյցարիայի ներկայացուցիչների հետ։ Մենք քննարկել ենք այսօրվա բանակցությունների փուլի արդյունքները և համաձայնեցրել մեր մոտեցումները հետագա քայլերի վերաբերյալ»,- գրել է նա  տելեգրամում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի