Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը չի կարողացել հաղթահարել Պորտուգալիայի Օէյրաշ քաղաքում անցկացվող WTA 125 մրցաշարի առաջին փուլի արգելքը։ 23-ամյա թենիսիստը 3 սեթում պարտվել է Պորտուգալիան ներկայացնող Անգելինա Վոլոշչուկին ու դուրս մնացել պայքարից։ Աշխարհի 401-րդ ռակետ Վոլոշչուկը 2 ժամ 16 րոպեում հաղթել է 6։2, 4։6, 6։4 հաշվով։ Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) դասակարգման աղյուսակում 178-րդ տեղը զբաղեցնող Էլինա …

