Բեռնատարում ավելի քան 11 մլն դրամի բեռը թաքցնելու համար, վարորդին ցուցում են տվել շրջանցել անցակետի ռենտգեն հսկողության հատվածը․ ՊԵԿ

Լուրեր

28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
28.10.2026 | 19:51
Ռոբերտ Արզումանյան. «Այս ճանապարհը միայն ֆուտբոլի մասին չէր»
28.10.2026 | 19:38
Խտրականություն է․ Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն, որ հիջաբ կրող աշակերտներն ու ուսուցիչները կարողանան հաճախել դպրոցներ․ HRW
28.10.2026 | 19:25
Եվրոն տարեսկզբից էժանացել է ավելի քան 10%-ով․ ինչ է տեղի ունենում փոխարժեքի հետ 
28.10.2026 | 19:14
Իրանց փողերը փակի տակ ա․ ասել են՝ ՀՀ-ն չդարձնեք ֆորպոստ, բոմժ եք դառնալու․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 19:02
«Մենք հանձնառու ենք աջակցելու բիզնեսին՝ նոր շուկաներ մուտք գործելու հարցում». Միրզոյանը՝ Հայաստան-Սլովենիա գործարար համաժողովում
28.10.2026 | 18:50
Որտեղ եղել ա երաշխավոր, վերջում եղել ա աղետ․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ագարակ» մաքսային անցման կետով ՀՀ մուտք գործած բեռնատարում ավելի քան 11 մլն դրամի մաքսային վճարման ենթակա բեռը թաքցնելու դիտավորությամբ, վարորդին ցուցում են տվել շրջանցել անցակետի ռենտգեն հսկողության հատվածը։ ՊԵԿ պաշտոնատար անձանց գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս։ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ նրանց վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան։

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով իրականացված մեծածավալ ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ 2025 թվականի դեկտեմբերի 10-ին ՀՀ ՊԵԿ մաքսային սպասարկման և հսկողության բաժնի պետը, նրա տեղակալն ու նույն բաժնի մաքսային տեսուչը, «Ագարակ» մաքսային անցման կետով ՀՀ մուտք գործած բեռնատարում 11.372.640 ՀՀ դրամի չափով մաքսային վճարման ենթակա բեռի առկայությունը թաքցնելու դիտավորությամբ, հիշյալ բեռի լիազոր ներկայացուցչի օժանդակությամբ, բեռնատարի վարորդին ցուցում են տվել շրջանցել անցակետի ռենտգեն հսկողության հատվածը:

Այնուհետև, դարձյալ վերը նշված բաժնի պետի ցուցումով, նույն բաժնի մաքսային տեսուչը, խախտելով մաքսային նույնականացման միջոցների կիրառման ընթացակարգերը, կշռման գործողություններն ավարտելուց հետո ապահովման միջոց չի կիրառել տվյալ բեռնատարի վրա: Դրանից հետո բաժնի պետի տեղակալը, բաժնի պետի հետ նախնական պայմանավորվածության համաձայն, վերցրել է մաքսային տեսուչի կողմից առանձնացված ապահովման միջոցը և առանց պատշաճ ֆիքսման տեղադրել բեռնատարի վրա՝ այն հետագայում հեշտությամբ հանելու համար, որից հետո տրանսպորտային միջոցը բաժնի պետի տեղակալի և տնտեսվարողի ուղեկցմամբ դուրս է եկել անցակետի տարածքից։

Անցակետի տարածքից հեռանալուց հետո բաժնի պետի տեղակալի ցուցումով բեռնատարը կանգնեցվել է, և դրանից դուրս է բերվել վերը նշված բեռը, որից հետո բաժնի պետի տեղակալը կիրառել է ապահովման միջոցը և լուսանկարել այն։

ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից ծառայողական լիազորություններն ի վնաս պետական և ծառայողական շահերի օգտագործելու հետևանքով տնտեսվարողին պատկանող բեռը չի ենթարկվել մաքսային հսկողության, և ընկերության տնօրենի կողմից մաքսային վճարները չվճարելու նպատակով թաքցվել է հարկման ենթակա բեռը՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ 11.372.640 ՀՀ դրամի վնաս։ Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար բաժնի պետին, նրա տեղակալին և նույն բաժնի մաքսային տեսուչին մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով և 46-290-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ նրանց օժանդակած՝ բեռի լիազոր ներկայացուցչին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով: Վերջինիս, ինչպես նաև բաժնի պետի և տեղակալի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, իսկ մաքսային տեսուչի նկատմամբ՝ բացակայելու արգելքը, 5 մլն ՀՀ դրամի չափով գրավն ու պաշտոնավարման կասեցումը։

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան»,- ասված է հաղորդագրությունում։