Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ-ն հայտարարություն է տարածել, որով դատապարտել է մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից արված կնատյաց արտահայտությունները։ «Բովանդակալից քաղաքական քննարկումների փոխարեն սեքսիստական և կնատյաց լեզու օգտագործելը վկայում է մարդկային արժանապատվության սկզբունքների նկատմամբ խորը անհարգալից վերաբերմունքի մասին: Կանանց կամ նրանց սեռականությունը որպես վիրավորանքի կամ ծաղրի գործիք օգտագործելը քաղաքական քննադատություն չէ. դա …

