Արայիկ Հարությունյանը սխալվում է․ գործազուրկների թիվը մի քանի անգամ ավելի է

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը գրաֆիկ է հրապարակել, որում, ըստ նրա, ներկայացված է Հայաստանում աշխատանք փնտրողների և գործազուրկների թիվը 2021-2025 թվականներին։ Այդ թվերը, սակայն, մի քանի անգամ ցածր են Վիճակագրական կոմիտեի շտեմարանում ներկայացված թվերից։

Վիճակագրական կոմիտեի տվյալներով Հայաստանում գործազուրկների թիվը նախորդ տարիներին հետևյալն է եղել․

  • 2021՝ 199 հազար,
  • 2022` 176.6 հազար,
  • 2023` 166.7 հազար,
  • 2024` 181.2 հազար,
  • 2025 թվականի տվյալները դեռ հրապարակված չեն։

Անհամապատասխանության պատճառն այն է, որ Արայիկ Հարությունյանի գրաֆիկում ներկայացված են միայն այն գործազուրկները, որոնք պաշտոնապես գրանցվել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում։

Նրանց թիվը հրապարակվում է ամեն ամիս, և Հարությունյանի հրապարակած թվերը համընկնում են ամեն տարվա դեկտեմբերի ցուցանիշի հետ։ Այն է․

  • 2021 դեկտեմբեր՝ 58 հազար 153,
  • 2022 դեկտեմբեր՝ 48 հազար 561,
  • 2023 դեկտեմբեր՝ 46 հազար 19 ,
  • 2024 դեկտեմբեր՝ 37 հազար 572,
  • 2025 դեկտեմբերի տվյալները դեռ հրապարակված չեն, իսկ նոյեմբերի ցուցանիշը եղել է 35 հազար 902։

Այսպիսով՝ Հարությունյանի հրապարակած տվյալը ոչ թե գործազուրկների, այլ պաշտոնապես Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում գրանցված գործազուրկների թիվն է, որն էլ մի քանի անգամ ցածր է գործազուրկների իրական թվից։

Գարիկ Հարությունյան