Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը հոկտեմբերի 22-ից 25-ը ներառյալ կգործուղվի Թուրքիայի Կապադովկիա քաղաք: Այս մասին որոշումն ընդունել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Հովհաննիսյանը կմասնակցի Կապադովկիա քաղաքում կայանալիք «Մշակութային ուղիներ» ծրագրի խորհրդատվական 14-րդ ֆորումին։ Հովհաննիսյանի բացակայության ընթացքում Երևանի քաղաքապետի տեղակալի պարտականությունների կատարումը կվերապահվի Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանին:

