Ադրբեջանական վառելիքի մատակարարումը միտված է շուկայի դիվերսիֆիկացմանը, մրցակցային միջավայրի ամրապնդմանը և սպառողներին առավել մատչելի առաջարկ ապահովելուն՝ պահպանելով որակի և անվտանգության բոլոր պահանջները։ Այս մասին «Արմենպրես»-ին տրված մեկնաբանության մեջ նշել է Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի ներմուծումն իրականացնող «ՄեգաԹրեյդ» ընկերությունը։ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության համապատասխան կառույցների միջև ձեռք բերված համաձայնության և սահմանված ընթացակարգերի շրջանակում ընկերությունը իրականացնելու է …

