Վրաց-ադրբեջանական սահմանին՝ Վրաստանի տարածքում վթարի է ենթարկվել Թուրքիայի պաշտպանության նախարարությանը պատկանող բեռնատար ինքնաթիռ, որն Ադրբեջանից Թուրքիա էր թռչում։ Թուրքական գերատեսչությունը հայտարարել է, որ Վրաստանի հետ համագործակցությամբ որոնողական-փրկարարական աշխատանքներ են սկսվել։ Չնայած դեռևս պաշտոնական հայտարարություն չի տարածվել այն մասին, որ վթարի հետևանքով զինվորներ են զոհվել, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով իշխող Արդարություն և զարգացում …

