«Ապրելու երկիր»-ն ու «Մայր Հայաստան»-ը Ծառուկյանի հետ քննարկում են ընտրություններին միասին մասնակցելու հարցը

Լուրեր

28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
28.10.2026 | 19:51
Ռոբերտ Արզումանյան. «Այս ճանապարհը միայն ֆուտբոլի մասին չէր»
28.10.2026 | 19:38
Խտրականություն է․ Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն, որ հիջաբ կրող աշակերտներն ու ուսուցիչները կարողանան հաճախել դպրոցներ․ HRW
28.10.2026 | 19:25
Եվրոն տարեսկզբից էժանացել է ավելի քան 10%-ով․ ինչ է տեղի ունենում փոխարժեքի հետ 
28.10.2026 | 19:14
Իրանց փողերը փակի տակ ա․ ասել են՝ ՀՀ-ն չդարձնեք ֆորպոստ, բոմժ եք դառնալու․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 19:02
«Մենք հանձնառու ենք աջակցելու բիզնեսին՝ նոր շուկաներ մուտք գործելու հարցում». Միրզոյանը՝ Հայաստան-Սլովենիա գործարար համաժողովում
28.10.2026 | 18:50
Որտեղ եղել ա երաշխավոր, վերջում եղել ա աղետ․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:37
ԱՄՆ-ը Պարսից ծոցի երկրներին նախազգուշացրել է, որ կարող է Իրանի դեմ «կարճատև, բայց ինտենսիվ ռազմական արշավ» իրականացնել
28.10.2026 | 18:25
Այս որակի փաստաթղթերն անվճար տրամադրվել չեն կարող․ նախարարը՝ կենսաչափական անձնագրերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:19
Զելենսկին նշել է Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունների հավանական ամսաթիվը
28.10.2026 | 18:15
Ովքե՞ր կանցնեն կառավարության «ֆիլտրով»․ նոր ֆինանսավորման մեխանիզմ՝ կուսակցություններին, ՀԿ-ներին ու ԶԼՄ-ներին 
28.10.2026 | 18:10
Արարատ Միրզոյանը՝ վիզաների ազատականացման ժամկետի մասին // 46 զոհ Իսպանիայում գնացքների վթարից․ ԼՈՒՐԵՐ
28.10.2026 | 18:08
Ապօրինի գույքի բռնագանձման գործերով գումարները կդեպոնացվեն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:05
Ծանրամարտի ԱԱ. Հայաստանի առաջին ներկայացուցչի արդյունքը.  ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:00
«Գնում ես՝ չուկ-չակ-չարակ-չակ, մեկ էլ պրծնում ա ճանապարհը»․ Փաշինյանը հեգնեց երկաթուղու մասին հարցադրումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը նախօրեին երիտասարդների հետ հանդիպման ժամանակ վերահաստատել է 2026 թվականի ընտրություններին մասնակցելու մտադրությունը։ Նա, սակայն, նշել է, որ վարչապետի թեկնածու առաջադրվելու ցանկություն չունի։

«Ես վարչապետի պաշտոնի թեկնածու, իհարկե, ունեմ, մեկի տեղը երեքն ունեմ, մեկը մեկից գրագետ, մեկը մեկից ուժեղ, պատրաստված», – ասել է նա։

Գագիկ Ծառուկյանը «Առաջարկ Հայաստանին» ծրագրով է մասնակցելու ընտրություններին, նա այս ձևաչափի շրջանակներում, ըստ էության, նախընտրական ծրագիրն է ձևավորում, հանդիպում տարբեր ուժերի։ Արդեն հայտնի է, որ նրա այս գաղափարին է միացել «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցը։

Factor.am-ի տեղեկություններով Ծառուկյանի հետ ընտրություններին մասնակցելու տարբերակն են քննարկում նաև Մանե Թանդիլյանի և Մեսրոպ Առաքելյանի կողմից հիմնադրված «Ապրելու երկիր» կուսակցությունում։ Ծառուկյանի և նրանց միջև հանդիպում է եղել։ Այս տեղեկությունը ո՛չ Թանդիլյանը, ո՛չ Առաքելյանը չհերքեցին, սակայն, նաև չհաստաեցին՝ նշելով, որ քննարկումներ են անցկացնում տարբեր ուժերի հետ։

«Չկա որևէ վերջնական բան, դրա համար զերծ կմնամ որևէ բան ասելուց այս փուլում, քանի որ դեռ չկա հստակություն»,- ասաց Մանե Թանդիլյանը։

Factor.am-ի տեղեկություններով Ծառուկյանի հետ դաշինքով ընտրություններին մասնակցելու հարցը քննարկում է նաև «Մայր Հայաստան» կուսակցությունը։ Թեմայի վերաբերյալ կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց, նա զանգերն անպատասխան թողեց։

Հիշեցնենք՝ Թևանյանը 2021-ի ընտրություններում Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքում էր, սակայն, իր թիմով դուրս եկավ դաշինքից և հրաժարվեցին պատգամավորական մանդատներից։

Factor.am-ը քննարկումների վերաբերյալ փորձեց նաև մեկնաբանություն ստանալ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանից, սակայն նա ևս զանգերին չպատասխանեց։

Նարեկ Կիրակոսյան