Գևորգ Պապոյանը զբոսաշրջության ոլորտի գործարարների հետ քննարկել է զարգացման ռազմավարական ծրագիրը

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ նախարար Գևորգ Պապոյանը փետրվարի 6-ին Տավուշի մարզպետի աշխատակազմում, մարզպետ Հայկ Ղալումյանի հետ, հանդիպել է զբոսաշրջության ոլորտում գործունեություն ծավալող 30-ից ավելի գործարարների հետ։

«Հանդիպմանը ներկա են եղել Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը և համայնքների ղեկավարները։

Հանդիպման ընթացքում ներկայացվել է ՀՀ զբոսաշրջության զարգացման 2026 – 2030 թվականների ռազմավարական ծրագիրը, որը ուղենիշային փաստաթուղթ է առաջիկա 5 տարիների զբոսաշրջության բնագավառի պետական քաղաքականության մշակման և իրականացման համար։

Զբոսաշրջության բնագավառում պետական քաղաքականությունը միտված է ստեղծել կայուն և բարձրարժեք զբոսաշրջային ոլորտ, որը կնպաստի բնակչության կենսամակարդակի բարելավմանը, ինչպես նաև կդիրքավորի Հայաստանը համաշխարհային շուկայում որպես զբոսաշրջության համար բարենպաստ և գրավիչ, կայուն, պատասխանատու և համընդհանուր հասանելի երկիր։

Ռազմավարության մեջ ամրագրված գերակայություններից է Հայաստանի միջազգային մրցունակության բարձրացումը և միջազգային զբոսաշրջիկների տարեկան ծախսը 3.8 միլիարդ ԱՄՆ դոլարի հասցնելը՝ շուրջ երկու անգամ բարձրացնելով 2024 թվականի արդյունքը։

Հանդիպման ավարտին նախարարը պատասխանել է մասնակիցների հարցերին»,- ասված է հաղորդագրություններում։