Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին։ Պատճառը, ըստ նրա աշխատակազմի, աշխատանքային խիտ ժամանակացույցն է, հաղորդում է Azertac պետական լրատվական գործակալությունը։ Այնուամենայնիվ, հայտարարության մեջ նշվում է, որ «Ադրբեջանը պարբերաբար մասնակցում է ԱՊՀ պաշտոնական գագաթնաժողովներին և մեծ նշանակություն է տալիս ԱՊՀ շրջանակում համագործակցությանը, այդ թվում՝ անդամ պետությունների հետ …

