Իրանը Նոբելյան մրցանակակիր Նարգիզ Մոհամմադիին 7,5 տարվա ազատազրկման է դատապարտել

Լուրեր

28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
28.10.2026 | 19:51
Ռոբերտ Արզումանյան. «Այս ճանապարհը միայն ֆուտբոլի մասին չէր»
28.10.2026 | 19:38
Խտրականություն է․ Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն, որ հիջաբ կրող աշակերտներն ու ուսուցիչները կարողանան հաճախել դպրոցներ․ HRW
28.10.2026 | 19:25
Եվրոն տարեսկզբից էժանացել է ավելի քան 10%-ով․ ինչ է տեղի ունենում փոխարժեքի հետ 
28.10.2026 | 19:14
Իրանց փողերը փակի տակ ա․ ասել են՝ ՀՀ-ն չդարձնեք ֆորպոստ, բոմժ եք դառնալու․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 19:02
«Մենք հանձնառու ենք աջակցելու բիզնեսին՝ նոր շուկաներ մուտք գործելու հարցում». Միրզոյանը՝ Հայաստան-Սլովենիա գործարար համաժողովում
28.10.2026 | 18:50
Որտեղ եղել ա երաշխավոր, վերջում եղել ա աղետ․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:37
ԱՄՆ-ը Պարսից ծոցի երկրներին նախազգուշացրել է, որ կարող է Իրանի դեմ «կարճատև, բայց ինտենսիվ ռազմական արշավ» իրականացնել
28.10.2026 | 18:25
Այս որակի փաստաթղթերն անվճար տրամադրվել չեն կարող․ նախարարը՝ կենսաչափական անձնագրերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:19
Զելենսկին նշել է Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունների հավանական ամսաթիվը
Բոլորը

Իրանը Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Նարգիզ Մոհամմադիին դատապարտել է 7,5 տարվա ազատազրկման՝ հացադուլ սկսելուց հետո, հայտարարել են նրա կողմնակիցները։ Այսպիսով, Թեհրանը խստացնում է բոլոր այլախոհների դեմ պայքարը՝ համազգային բողոքի ցույցերից և հազարավոր մարդկանց մահից հետո, գրում է The Guardian-ը։

Մոհամմադիի փաստաբան Մոստաֆա Նիլին X-ում գրառմամբ հաստատել է դատավճիռը՝ նշեով, որ այն կայացվել է շաբաթ՝ Մաշհադ քաղաքի դատարանի կողմից:

«Նա դատապարտվել է վեց տարվա ազատազրկման՝ «հանդիպումների և դավադրության» համար, ինչպես նաև ևս մեկուկես տարվա բանտարկության ու երկամյա ճանապարհորդության արգելքի՝ քարոզչության համար»,- գրել է նա։

Իրանը դեռևս չի հաստատել դատավճիռը։

Աջակիցները պնդում են, որ Մոհամմադին հացադուլ է հայտարարել փետրվարի 2-ից։ Նա ձերբակալվել է դեկտեմբերին՝ Մաշհադում բնակվող 46-ամյա իրանցի փաստաբան և մարդու իրավունքների պաշտպան Խոսրո Ալիքորդիի հիշատակի արարողության ժամանակ։ Ցույցի տեսանյութում երևում է, թե ինչպես է նա արդարադատություն պահանջում Ալիքորդիի և մյուսների համար։

Դեկտեմբերի ձերբակալությունից ամիսներ առաջ նրա կողմնակիցները զգուշացրել էին, որ 53-ամյա Մոհամմադին կրկին վտանգի տակ է՝ 2024 թվականի դեկտեմբերին վաղաժամկետ ազատ արձակվելուց հետո՝ առողջական խնդիրների պատճառով։

Ազատ արձակվելուց Մոհամմադին շարունակել է հանրային ակտիվությունը՝ մասնակցելով բողոքի ցույցերի և հայտնվելով միջազգային լրատվամիջոցներում, այդ թվում՝ Թեհրանի հայտնի Էվին բանտի մոտ ցույցին, որտեղ նա պահվում էր։ Նա 13 տարի և 9 ամիս ժամկետով ազատազրկման պատիժն էր կրում՝ պետական ​​անվտանգության դեմ դավադրության և Իրանի կառավարության դեմ քարոզչություն տարածելու մեղադրանքով։

Նոբելյան մրցանակակիրը նաև աջակցել է Մահսա Ամինիի մահից հետո 2022 թվականին բռնկված համազգային բողոքի ցույցերին, որոնց ընթացքում կանայք բացահայտորեն մարտահրավեր նետեցին կառավարությանը՝ հրաժարվելով հիջաբ կրել։

Մոհամմադին բանտարկության ժամանակ մի քանի սրտի կաթված է ստացել՝ նախքան 2022 թվականին շտապ վիրահատության ենթարկվելը: 2024 թվականի վերջին նրա փաստաբանը հայտնել էր, որ բժիշկները Մոհամմադիի մոտ հայտնաբերել են ոսկրային վնասվածք, որը, նրանց կարծիքով, կարող է քաղցկեղային լինել, և որը հետագայում հեռացվել է։

«Հաշվի առնելով նրա հիվանդությունները՝ ենթադրվում էր, որ նա ժամանակավորապես ազատ կարձակվի գրավի դիմաց, որպեսզի կարողանա բուժում ստանալ»,- գրել էր Նիլին։

Այնուամենայնիվ, ցույցերից ի վեր իրանցի պաշտոնյաներն ավելի կոշտ դիրքորոշում են որդեգրել բոլոր այլախոհների նկատմամբ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի