Թուրքիայի Ազգային Մեծ ժողովում միջադեպ է տեղի ունեցել։ DW-ի թուրքական ծառայության հաղորդմամբ՝ 2026 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ իշխող «Արդարություն և զարգացում» և գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) պատգամավորների միջև բանավեճը վերածվել է ծեծկռտուքի։ Բուրսայից ԱԶԿ-ի պատգամավոր Մուստաֆա Վարանկն իր ելույթում ասել է, թե ԱԶԿ-ի իշխանության օրոք Թուրքիան տիեզերքում մրցակցություն է սկսել, միջոցներ են ձեռնարկվել ատոմակայաններ կառուցելու …

