ՌԴ-ն Անքորիջում ընդունել է ԱՄՆ-ի առաջարկները, բայց հիմա Վաշինգտոնը պատրաստ չէ դրանց. Լավրով

Լուրեր

30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
30.09.2026 | 21:39
Ինչպես նվազեցնել Երևանի խցանումները․ ՆԳՆ-ում քննարկվել են լուծումները
30.09.2026 | 21:27
«Դարի կողոպուտը». Էրդողանի բարձրաստիճան կուսակցի ակտիվները սառեցվում են ներդրումային ֆոնդի շուրջ սկանդալի ֆոնին
30.09.2026 | 21:10
22 մլն դոլարանոց գույք՝ 58 հազար դոլարով․ ինչ սխեմայով է Ծառուկյանը հողատեր դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 21:00
Փաշինյանը կստանար 54% քվե, եթե ՀԱԿ-ը չմասնակցեր ընտրություններին․ մեր քննադատելը նպաստել է քիչ ձայն հավաքելուն․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 20:43
Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը
30.09.2026 | 20:27
Վրաստանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրա գրառումը Քեթևան թագուհու վերաբերյալ սկանդալ է առաջացրել
Բոլորը

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը TV BRICS-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Միացյալ Նահանգները հիմա պատրաստ չէ իրականացնել Ուկրաինայի վերաբերյալ իր առաջարկները, որոնք արվել են երկու երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի՝ Անքորիջում հանդիպման ժամանակ, գրում է Meduza-ն։

Լավրովի խոսքով՝ Թրամփի վարչակազմը «չի վիճարկում» իր նախորդի՝ Ջո Բայդենի կողմից ընդունված հակառուսական պատժամիջոցների օրենքները։ Միաժամանակ, նա հիշեցրել է, որ Թրամփի պաշտոնավարման օրոք ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառել «Լուկօյլ»-ի և «Ռոսնեֆտ»-ի դեմ, «և դա արել են աշնանը՝ Պուտինի և Թրամփի միջև Անքորիջում կայացած շատ լավ հանդիպումից մի քանի շաբաթ անց»։

«Այսպիսով, մեզ թվում է, թե ասում են, որ ուկրաինական խնդիրը պետք է լուծվի։ Անքորիջում մենք ընդունեցինք Միացյալ Նահանգների առաջարկը։ Այսպիսով, եթե մենք այդպես մոտենանք դրան, ինչպես տղամարդիկ, նրանք առաջարկեցին, մենք ընդունեցինք, և խնդիրը պետք է լուծվի։ Անկախ նրանից, թե ինչ են ասում Ուկրաինայում կամ Եվրոպայում, մենք խորապես գիտակցում ենք Եվրամիության մեծ մասի ռեժիմների խորը ռուսատյացությունը՝ բացառությամբ հազվագյուտ դեպքերի։ Մեզ համար կարևոր էր ԱՄՆ-ի դիրքորոշումը։ Եվ այսպես, ընդունելով նրանց առաջարկները՝ մենք, կարծես, կատարեցինք ուկրաինական հարցը լուծելու և լիարժեք, լայն ու փոխշահավետ համագործակցության անցնելու խնդիրը։ Գործնականում ամեն ինչ հակառակն է. նոր պատժամիջոցներ են սահմանվում, պատերազմ է մղվում լցանավերի դեմ բաց ծովում՝ խախտելով Ծովային իրավունքի մասին կոնվենցիան: Նրանք փորձում են արգելել Հնդկաստանին և մեր մյուս գործընկերներին գնել մատչելի ռուսական էներգակիրներ»,- ասել է նա։

Լավրովը հավելել է, որ ԱՄՆ-ը «հայտարարել է տնտեսական գերիշխանության իր նպատակը»:

«Բացի այն փաստից, որ նրանք ինչ-որ բան առաջարկեցին Ուկրաինայի հետ, և մենք պատրաստ էինք, բայց հիմա նրանք պատրաստ չեն: Ավելին, մենք որևէ պայծառ ապագա չենք տեսնում տնտեսական ոլորտում»,- ասել է նա:

Թրամփը և Պուտինը Անքորիջի Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաօդային բազայում հանդիպել են 2025 թվականի օգոստոսին։ Հանդիպումից հետո երկու առաջնորդները հայտարարություններ էին արել լրատվամիջոցների համար, սակայն չէին  պատասխանել լրագրողների հարցերին։

Այս հանդիպումից հետո Կրեմլի հռետորաբանության մեջ սկսել է հայտնվել «Անքորիջի ոգին» արտահայտությունը, որն օգտագործվում է ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների միջև բանակցությունների ընթացքում ձեռք բերված որոշակի համաձայնությունների նկարագրման համար, չնայած դրանց բովանդակությունը մնում է անհայտ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի