Հայաստանի նախաձեռնած բանաձևը միաձայն ընդունվել է ԱՀԿ գործադիր խորհրդի նիստում

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գործադիր խորհրդի 158-րդ նիստի (158th session of the WHO Executive Board) շրջանակներում ՀՀ առողջապահության նախարարության միջազգային հարաբերությունների վարչության պետ Արմեն Մելքոնյանը հանդես է եկել ելույթներով, որոնք վերաբերում էին Հայաստանի նախաձեռնած «Հեմոֆիլիայով և արյան մակարդելիության այլ խանգարումներով անձանց համար առողջապահական հավասարության ապահովման գլոբալ գործողություններ» թեմայով բանաձևին:

Բանաձևը մշակվել է ՀՀ առողջապահության նախարարության և Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի կողմից:

Շնորհիվ ԱՀԿ անդամ պետությունների հետ անցկացված մի շարք խորհրդակցությունների և տարբեր երկրների հետ երկկողմ ձևաչափով հանդիպումների ժամանակ վարած բանակցությունների` ներկայացված նախագիծն ընդունվել է միաձայն:

2026 թ. մայիսին կայանալիք ԱՀԿ 79-րդ գլխավոր վեհաժողովին (WHA79) ԱՀԿ բոլոր 194 անդամ պետությունների կողմից վերջնական պաշտոնական ընդունմանը կհաջորդի բանաձևով սահմանված կետերի իրականացման փուլը` համաձայն 2026-2028 թթ. ժամանակահատվածի համար մշակված ճանապարհային քարտեզի։

Բանաձևի հաստատումը մի կողմից կնպաստի ամբողջ աշխարհում հեմոֆիլիայով և արյան մակարդելիության այլ խանգարումներով անձանց բուժման և խնամքի հասանելիության բարելավման ուղղությամբ գլոբալ և համակարգված շրջանակի ձևավորմանը, մյուս կողմից` Հայաստանում առողջապահության ոլորտի կարևորության ընդգծմանը, ԱՀԿ հարթակում Հայաստանի դերի արժևորմանը, երկկողմ և բազմակողմ ձևաչափով միջազգային գործակցության ամրապնդմանն ու համագործակցության մասշտաբների ընդլայնմանը, իսկ ավելի գլոբալ դիտանկյունից` Հայաստանի ճանաչելիության և վարկանիշի բարձրացմանը: