Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնում են, որ ԿԸՀ-ն սահմանել է կուսակցությունների, դաշինքների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի օրինակելի ձևերը։ Նշվում է նաև, որ ԿԸՀ-ն սահմանել է ԱԺ ընտրությունների ծախսերի նախահաշիվը՝ 4 մլրդ 451 մլն 688 հազար դրամ ։ «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 24-ի արտահերթ նիստում սահմանել է «Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցման …

