Մոսկվան ակնկալում է, որ Վաշինգտոնը կտրամադրի Ուկրաինայի խաղաղության ծրագրի միջանկյալ տարբերակը, որը համաձայնեցված կլինի եվրոպացիների և ուկրաինացիների հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է Ինտերֆաքսը։ «Մենք նրանցից ակնկալում ենք ծրագրի տարբերակ, որը նրանք համարում են միջանկյալ՝ եվրոպացիների և ուկրաինացիների հետ այս տեքստի համաձայնեցման ավարտի առումով»,- լրագրողներին ասել է Լավրովը։ …

