Ղազախստանն ու Հայաստանն այսօր միջպետական հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնող ռազմավարական գործընկերության փաստաթուղթ կստորագրեն։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Աստանայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների ժամանակ, հաղորդում է «Կազինֆորմ»-ը։ Նա նշել է, որ Նիկոլ Փաշինյանի այցը Ղազախստան մեծ նշանակություն ունի երկու երկրների համար։ «Հայաստանը Ղազախստանի հիմնական քաղաքական, առևտրային և տնտեսական գործընկերներից մեկն …

