Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:13
Քաղհասարակության 100-ից ավելի կազմակերպություն պահանջում է հետ կանչել ՏԿԵՆ-ի օրենսդրական փոփոխությունների փաթեթը. հայտարարություն
26.10.2026 | 20:00
Ռիսկային է արտահերթի գնալը․ ՌԴ-ն հիբրիդային հարձակումների գործիքները ուժեղացրել է՝ հունիսի 7-ի տապալումը հասկանալով․ Գայանե Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայտնի են Հայաստանի 21 համայնքներում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախնական արդյունքները։

Արարատի մարզի Արտաշատ համայնքում երեք ուժ էր մասնակցում ՏԻՄ ընտրությանը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ընտրողների ձայների 85,95 տոկոսը կամ 23 հազար 729 ձայն։ Ընտրական ցուցակի առաջին համարն ու համայնքապետի թեկնածուն Կառլեն Մկրտչյանն է։ ՀՅԴ-ն ստացել է ձայների 10.59 տոկոսը կամ 2925 ձայն, իսկ «Նոր դարաշրջան» կուսակցությունը՝ 3,43 տոկոսը կամ 948 ձայն։ 

Արմավիրի մարզի Արաքս համայնքում «Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ստացել է ձայների 71,95 տոկոսը կամ 6257 ձայն։ Ընտրական ցուցակի առաջին համարն ու համայնքապետի թեկնածուն Ղազար Ղազարյանն է։ ՔՊ-ի հետ մասնակցող մյուս ուժը՝ «Արդարություն» դաշինքը ստացել է ընտրողների ձայների 28,02 տոկոսը կամ 2437 ձայն։ 

Արմավիրի մարզի Արմավիր համայնքում, որտեղ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջադրված միակ ուժն էր, իշխող ուժը ստացավ ձայների 96,07 տոկոսը կամ 13 395 ձայն, դեմ է քվեարկել 3,43 տոկոսը կամ 479 մարդ։ Ցուցակի առաջին համարն ու համայնքապետի թեկնածուն Վարշամ Սարգսյանն է։ 

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» և «Գործարար» կուսակցությունների ձևավորած «Համերաշխություն» դաշինքը ստացել է ձայների 81,71 տոկոսը՝ 10 380 ձայն։ Ցուցակի առաջին համարն ու համայնքապետի թեկնածուն Գուրգեն Մարտիրոսյանն է։  «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը ստացել է ձայների 10,81 տոկոսը կամ 1374 ձայն, «Հայկական քվե» կուսակցությունը՝ 7,46 տոկոսը կամ 948 ձայն։ 

Մարտունի համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 67,61 տոկոսը կամ 12320 ձայն։ Ցուցակի առաջին համարն ու համայնքապետի թեկնածուն Հովհաննես Հովեյանն է։ Ընտրապայքարին մասնակցել են նաև «Մեր համայնք», ՀՅԴ-ն և «Ապրելու երկիր» կուսակցությունները։ «Մեր համայնք»-ը ստացել է ձայների 16 տոկոսը կամ 2971 ձայն, ՀՅԴ-ն ստացել է ձայների 11,28 տոկոսը կամ 2053 ձայն, իսկ «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 4,81 տոկոսը կամ 878 ձայն։ 

Վարդենիս համայնքում նույնպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն էր առաջադրված միակ ուժը։ ՔՊ-ի օգտին է քվեարկել մասնակիցների 93,78 տոկոսը կամ 9530 մարդ, դեմ է քվեարկել 5,68 տոկոսը կամ 578 մարդ։ Ընտրական ցուցակի առաջին համարն ու համայնքապետի թեկնածուն Ահարոն Խաչատրյանն է։ 

Լոռու մարզի Ստեփանավան համայնքում ընտրապայքարի մեջ չորս ուժ կար՝ «Գործարար», «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն» կուսակցությունները և «Ուժեղ Հայաստան» դաշինքը։ Ընտրողների ձայների մեծամասնությունը ստացել է «Գործարար» կուսակցությունը՝ 41,54 տոկոս կամ 5506 ձայն։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ձայների 35,32 տոկոսը կամ 4681 ձայն,  «Ուժեղ Հայաստան»-ը՝ 19,68 տոկոսը կամ 2609 ձայն։  «Հանրապետություն» կուսակցությունը չի անցել ավագանի։ «Գործարար» կուսակցություն է այս համայնքում առավելություն ստանում, իսկ  ցուցակի առաջին համարն ու համայնքապետի թեկնածուն Արմեն Գրիգորյանն է, որը ՔՊ կուսակցության անդամ է։ 

Կոտայքի մարզի Գառնի համայնքում ՔՊ-ն կրկին առաջադրված միակ ուժն է եղել և ստացել է ձայների 94,23 տոկոսը կամ 3235 ձայն, դեմ է քվեարկել 5,38 տոկոսը կամ 185 մարդ։  Ընտրական ցուցակի առաջին համարն ու համայնքապետի թեկնածուն Տիգրան Պողոսյանն է։ 

Ծաղկաձոր համայնքում ՔՊ-ն ստացել է ձայների 84,56 տոկոսը կամ 2460 ձայն: Ընտրական ցուցակի առաջին համարն ու համայնքապետի թեկնածում Նարեկ Հարությունյանն է։ ՀՅԴ-ն այստեղ ստացեկ է ձայների 15,43 տոկոսը կամ 449 ձայն։ 

Հրազդանում ևս ՔՊ-ն ու ՀՅԴ-ն էին ընտրապայքարի մեջ։ ՔՊ-ն ստացել է ձայների 90,82 տոկոսը կամ 17 հազար 195 ձայն։ Ընտրական ցուցակի առաջին համարն ու համայնքապետի թեկնածուն Սևակ Միքայելյանն է։ ՀՅԴ-ն ստացաել է ընտրողների ձայների 9,16 տոկոսը կամ 1736 ձայն։ 

Շիրակի մարզի Ախուրյան համայնքում ևս ՔՊ-ն եղել է առաջադրված միակ ուժը՝ ստանալով ձայների 92,34 տոկոսը կամ 10 838 ձայն։ Դեմ է քվեարկել 7,06 տոկոսը կամ 829 մարդ։ Ընտրական ցուցակի առաջին համարն ու համայնքապետի թեկնածուն Զավեն Մանուկյանն է։ 

Արթիկի ՏԻՄ ընտրություններին ևս չորս կուսակցություն էր առաջադրված՝ ՔՊ-ն,  «Ազատ դեմոկրատներ»-ը, «Ապրելու երկիր»-ը, «Հայրենիք»-ը։ «Քաղաքացիական պայմանագիր»-ը ստացել է ձայների 74,79 տոկոսը կամ 13067 ձայն։ Ընտրական ցուցակի առաջին համարն ու համայնքապետի թեկնածուն Անանիկ Ոսկանյանն է։ 

«Ազատ դեմոկրատներ»-ը ստացել է 10, 53 տոկոսը կամ 1840 ձայն, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 8,84 տոկոս կամ 1545 ձայն, իսկ «Հայրենիք» կուսակցությունը՝ 5,82 տոկոս կամ 1017 ձայն։ 

Սյունիքի մարզի Գորիս համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Գործարար» կուսակցության ձևավորած «Համերաշխություն» դաշինքը ստացել է ձայների 93,57 տոկոսը կամ 13959 ձայն։ Այստեղ ընտրական ցուցակի առաջին համարն ու համայնքապետի թեկնածուն Առուշ Առուշանյանն է։
«Ապրելու քվե» դաշինքը ստացել է ձայների 6,41 տոկոսը կամ 957 ձայն։ 

Մեղրիում ևս չորս ուժ էր ընտրապայքարի մեջ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը այստեղ ստացել է ձայների 71,83 տոկոսը կամ 3407 ձայն։ Ցուցակի առաջին համարն ու համայնքապետի թեկնածուն Սերգո Գալստյանն է։  Մեղրիում «Ապրելու երկիր» կուսակցությունը ստացել է ձայների 18,82 տոկոսը կամ 893 ձայն, «Հայաստանի եվրոպական կուսակցություն»-ը՝ 5,33 տոկոսը կամ 253 ձայն, իսկ «Հայաստանի շնորհապետական կուսակցություն»-ը՝ 3,98 տոկոսը կամ 189 ձայն։

Վայոց ձորի Եղեգնաձոր համայնքում ՔՊ-ն ստացել է ընտրողների ձայների 48,06 տոկոսը կամ 7382 ձայն։  Ցուցակի առաջին համարն ու համայնքապետի թեկնածուն Հուսիկ Սահակյանն է։ «Հանրապետություն» կուսակցությունը ստացել է 46,86 տոկոս կամ 7197 ձայն, «Նոր դարաշրջան» կուսակցությունը՝ 5,07 տոկոս կամ 779 ձայն։ 

Ջերմուկում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ձայների 92,76 տոկոսը կամ 2615 ձայն։ Այստեղ ցուցակի առաջին համարն ու համայնքապետի թեկնածուն Վահագն Արսենյանն է։ «Ապրելու երկիր» կուսակցությունը ստացել է ընտրողների ձայների 7,20 տոկոսը կամ 203 ձայն։ 

Վայք համայնքում ևս «Քաղաքացիական պայմանագիր»-ը առաջադրված միակ ուժն էր։ Իշխող ուժի օգտին քվերակել է ընտրողների  96,11 տոկոսը կամ 4186 ձայն։ Դեմ է քվեարկել 3,39 տոկոսը կամ 148 մարդ։ Ընտրական ցուցակի առաջին համարն ու համայնքապետի թեկնածուն Մխիթար Մաթևոսյանն է։ 

Տավուշի մարզի Դիլիջան համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ձայների 76, 27 տոկոսը կամ 4822 ձայն։ Ընտրական ցուցակի առաջին համարն ու համայնքապետի թեկնածուն Դավիթ Սարգսյանն է։ 

Դիլիջանում «Ապրելու երկիր» կուսակցությունը ստացել է ձայների 16.24 տոկոսը կամ 1027 ձայն, իսկ «Հանրապետություն» կուսակցությունը՝ 7.45 տոկոսը կամ 471 ձայն։ 

Իջևանում երկու ուժ է առաջադրվել ՏԻՄ ընտրություններին։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ձայների 86,12 տոկոսը կամ 10 403 ձայն։ Ընտրական ցուցակի առաջին համարն ու համայնքապետի թեկնածուն Արթուր Ճաղարյանն է։ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը ստացել է ձայների 13,85 տոկոսը կամ 1637 ձայն։

Լոռու մարզի Ֆիոլետովո  և Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքներում մեծամասնական ընտրակարգով են ընտրությունները տեղի ունեցել։ Այս համայնքներում արդյունքների վերաբերյալ տվյալներ ԿԸՀ-ն դեռևս չի հրապարակել։ 

Մարզպետ Արեն Մկրտչյանը հայտնել է, որ Միխայել Չիչյովին, որին ՔՊ-ն սատարում էր, ընտրվել է Ֆիոլետովո համայնքի ղեկավարի պաշտոնում․ նա ստացել է   ձայների 60.9%-ը։

Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանն էլ հայտնել է, որ Շամիրամ համայնքում 89.2% առավելությամբ հաղթանակ է տարել ՔՊ-ի թեկնածուն թեկնածուն՝ Մրազ Բրոյանը։

Ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումից հետո՝ մեկ շաբաթ անց, տեղի կունենա ավագանու մանդատների բաշխումը։ Մինչ այդ ժամկետը նախատեսված է վերահաշվարկների և հնարավոր բողոքների ներկայացման համար։

Անի Թամրազյան