Ամերիկյան «Վաշինգտոն Քեփիթալզի» առաջատար Ալեքսանդր Օվեչկինն առաջին հեթ-տրիկն է գրանցել Հոկեյի ազգային լիգայի (NHL) այս մրցաշրջանում։ Ռուս հոկեյիստը 3 գոլ է խփել կանադական «Մոնրեալ Կանադիենսի» դեմ կանոնավոր առաջնության հաղթական խաղում (8։4)։ Դա նրա կարիերայի 33-րդ հեթ-տրիկն էր։ 40-ամյա Օվեչկինը NHL-ում գոլերի թիվը հասցրել է 984-ի (907 գոլ կանոնավոր առաջնությունում, 77 գոլ փլեյ-օֆֆում)։ Այդ ցուցանիշով ռուս …

