Ոչ մի ճանապարհ չի կարող փոխարինել Վրաստանի եզակի ռազմավարական դերին. Թբիլիսին՝ ՀՀ-Ադրբեջան ճանապարհային նախագծերի մասին

Լուրեր

28.10.2026 | 15:31
Սահմանադրության նոր նախագիծը կհրապարակվի նոյեմբերի կեսերին․ Սրբուհի Գալյան
28.10.2026 | 15:29
ՄԻՊ-ի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու կենսաթոշակը, վճարվել են նաև նախորդ ամիսների գումարները
28.10.2026 | 15:20
Իրանի դատարանը հայտնի ռեժիսոր Ջաֆար Փանահիին դատապարտել է 5 տարվա ազատազրկման
28.10.2026 | 15:10
ԱԺ-ն վավերացրեց TRIPP-ի համաձայնագիրը // Միրզոյանը ՀԱՊԿ Հայաստանի վերադարձ չի տեսնում․ ԼՈՒՐԵՐ
28.10.2026 | 15:02
Երևանում երկու հեծանիվ գողանալու կասկածանքով 45-ամյա տղամարդ է հայտնաբերվել
28.10.2026 | 14:53
Կատարի միջնորդներն Իրանին ԱՄՆ-ի հետ պատերազմը դադարեցնելու նոր համաձայնագրի նախագիծ են ներկայացրել
28.10.2026 | 14:44
«Այնտեղ մի հատ սուբյեկտ ունեք»․ Ալեքսանյանի խոսքից հետո ԱԺ-ում վեճ ծավալվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:42
Փաշինյանը Սաուդյան Արաբիայի արքայազնի հետ քննարկել է Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները
28.10.2026 | 14:41
Ընդդիմության հույսը արտաքին ճնշումն ու «տրիգերն» է․ Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:34
Դավթաշենում 49-ամյա տղամարդու տնից հայտնաբերվել է 36 թուփ կանեփ և 9 կգ չորացված զանգված
28.10.2026 | 14:26
Իսպանիայում արագընթաց գնացքների բախման հետևանքով առնվազն 46 մարդ է զոհվել.ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:23
Հայաստանը մեկ մեդալ է նվաճել բռնցքամարտի երիտասարդական ԱԱ-ում
28.10.2026 | 14:17
Փոխանակ ասեք՝ Спасибо, многоуважаемые коллеги, եկել եք ասում եք՝ «արտահանումը նվազել է»․ Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:13
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 14:13
ԱՄՆ-ը դիտարկում է Կիրիլ Դմիտրիևի հիմնադրամի նկատմամբ պատժամիջոցները վերացնելու ուղիները․ NYT
Բոլորը

Ոչ մի ճանապարհ չի կարող փոխարինել Վրաստանի եզակի ռազմավարական դերին։ Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին Imedi LIVE-ի եթերում՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև ճանապարհային նախագծերի արդյունքներին։

Նրա խոսքով՝ Վրաստանի ռազմավարական դիրքը երկիրը դարձնում է տրանսպորտային կարևոր հանգույց, և նոր ճանապարհների կամ երթուղիների բացակայությունը չի նվազեցնի Վրաստանի ներուժն այս առումով։

«Ես իսկապես որևէ ռիսկ չեմ տեսնում դրանում, այն գոյություն չունի։ Եթե մենք նման մտահոգություններ ունենանք, ինչ-որ մեկը կսկսի մեզ վախեցնել՝ ասելով, որ Վրաստանը կանհետանա քարտեզից։ Վրաստանը, անշուշտ, չի վերանա քարտեզից։ Սա կարող է պարզապես կասկածի տակ դնել նրանց կոմպետենտությունը, ովքեր խոսում են տրանսպորտային հասանելիության մասին և չեն հիշատակում Եվրոպայի համար հիմնական կապող օղակը՝ Վրաստանը»,- ասել է Բոճորիշվիլին։

Ըստ վրացի պաշտոնյայի՝ նոր ճանապարհների կառուցումը կարևոր ակտիվ է տարածաշրջանի համար։ Նրա գնահատմամբ՝ կան որոշակի փորձեր, որոնք նպաստում են Վրաստանի ռազմավարական գործառույթի նվազեցմանը, սակայն իրականությունն այն է, որ չնայած նոր ուղղությունների ի հայտ գալուն՝ Վրաստանը պահպանում է իր ռազմավարական նշանակությունն աշխարհի աշխարհաքաղաքական քարտեզի վրա։

«Ինչի մասին էլ խոսենք, այսօր մենք ինտենսիվորեն խոսում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև նոր ճանապարհների կառուցման մասին, ինչը լավ է տարածաշրջանի համար։ Եթե սա զարգանա և որևէ ճանապարհ ավելանա, մեր տարածաշրջանի արժեքը միայն կբարձրանա կապի համատեքստում, բայց անհավանական է, որ որևէ ճանապարհ փոխարինի Վրաստանին։ Ամեն տարի այս ճանապարհի պահանջարկն աճում է, այլ ոչ թե նվազում։ Եթե դրան ավելացվեր ևս երեք կամ չորս երթուղի, դա, հավանաբար, դեռ բավարար չէր լինի այն ամենի համար, ինչ այսօր տեղի է ունենում Արևմուտքի և Արևելքի միջև, երբ խոսքը բեռնափոխադրման մասին է։ Հետևաբար, ինչպես որոշ մարդիկ փորձում են օգտագործել Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները Վրաստանի դեմ կամ երկիմաստ հարցեր տալ՝ ինչպե՞ս եք նայում դրան․․․ մենք այս ամենին լավ ենք նայում, գոհ ենք, մեզ դուր է գալիս և չենք նայում դրան որպես Վրաստանով անցնող երթուղու հետ մրցակցող երթուղի»,- հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարարը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի