Եղոյանն ուղիղ չպատասխանեց` հանձնաժողովի նպատակը Գարեգին Բ-ի հեռացու՞մն է. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

26.10.2026 | 18:01
Վենսուելայի ընդդիմության առաջնորդ Մաչադոն աքսորից հայրենիք է վերադարձել
26.10.2026 | 17:55
Ալեն Սիմոնյանն ու ԵՀ ներկայացուցիչը քննարկել են Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման հարցերը
26.10.2026 | 17:50
Factor TV-ի հրապարակումից հետո ՔՊ-ի թեկնածուն կտուգանվի
26.10.2026 | 17:41
Գերմանիան պատրաստվում է գնել Ուկրաինայում մշակված «Բարս» հրթիռները․ FT
26.10.2026 | 17:33
Էլինա Դանիելյանը՝ Եվրոպայի կանանց ակումբային գավաթի փոխչեմպիոն. ԼՈՒՍԱՆԿԱՐ
26.10.2026 | 17:25
Եկամուտների տարեկան հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը նոյեմբերի 1-ն է․ ՊԵԿ
26.10.2026 | 17:13
Ջրվեժում 5000 քմ հողատարածքը վերադարձվել է պետությանը․ Գլխավոր դատախազություն
26.10.2026 | 17:07
Եղոյանն ուղիղ չպատասխանեց` հանձնաժողովի նպատակը Գարեգին Բ-ի հեռացու՞մն է. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 17:00
Հայտնի է սամբոյի Հայաստանի հավաքականի կազմն աշխարհի առաջնությունում
26.10.2026 | 16:50
Հաջիևը հայտարարել է, թե Հայաստանն ու հայ հասարակությունը «պետք է ներողություն խնդրեն ադրբեջանցիներից»
26.10.2026 | 16:42
Ամեն ինչ արվում է հանուն Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու. Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 16:29
Արմավիրի դատարանից կալանավոր է փախել․ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում
26.10.2026 | 16:21
Ըմբշամարտի ԱԱ. Կարեն Ասլանյանը եզրափակիչում է, Գալստյանը և Թադևոսյանը կգոտեմարտեն բրոնզե մեդալի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 16:16
Թրամփը Նորվեգիան «զուգարան-երկիր» է անվանել՝ իրեն Նոբելյան մրցանակ չշնորհելու համար
26.10.2026 | 16:07
Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով բանակցությունների վերսկսումը չի նշանակում ռազմական գործողությունների սահմանափակում
Բոլորը

«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում ճգնաժամն ուսումնասիրող» ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը չհստակեցրեց՝ հանձնաժողովի աշխատանքի վերջնական նպատակը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հեռացո՞ւմն է, թե՞ ոչ։ Factor TV-ի ուղիղ հարցին ի պատասխան՝ նա պնդեց, որ հանձնաժողովը քննելու է ոչ թե անձանց, այլ իրավահարաբերությունները։

«Հանձնաժողովը անձանց վերաբերյալ չէ, հանձնաժողովը անձանց հարց չի քննում, անձանց վերաբերյալ առաջարկություններ չի ներկայացնելու։ Հանձնաժողովը քննելու է հարաբերությունների վերաբերյալ հարցեր և ներկայացնելու է հարաբերությունների վերաբերյալ առաջարկություններ»,- ասաց Եղոյանը։

Նրա խոսքով՝ հանձնաժողովը քննարկելու է պետության և եկեղեցու հարաբերությունները, եկեղեցու գույքային, հարկային և ֆինանսատնտեսական հարցերը, ինչպես նաև բարձրաստիճան հոգևորականների մասնակցությունը քաղաքական գործընթացներին։

Արդյոք հանձնաժողովը փորձելու է պարզել Գարեգին Բ-ի վերաբերյալ զեկույցում տեղ գտած տեղեկությունների իսկությունը, այդ թվում՝ նրա զավակ ունենալ-չունենալու հարցը։ Այս հարցին Արման Եղոյանը դարձյալ պնդեց, որ հանձնաժողովը չի քննարկելու անձանց հարցերը։

«Սա քրեական դատարան չէ, որտեղ քննարկում են անձի արարք։ Սա իրավահարաբերությունների քննիչ հանձնաժողով է, ոչ թե անձանց արարքների վերաբերյալ քննիչ հանձնաժողով»,- նշեց նա՝ հավելելով, որ իրավահարաբերություններն ուսումնասիրելիս անձանց կարող են անդրադառնալ միայն իրավական բացերը բացահայտելու նպատակով։

Արման Եղոյանի խոսքով՝ հանձնաժողովը պետք է պարզի նաև, թե ինչ սահմաններում են հոգևորականները կարող մասնակցել քաղաքական գործընթացներին։ Որպես օրինակ՝ նա նշեց եպիսկոպոսի՝ նախարար նշանակվելու հնարավորությունը և հարցրել, թե այդ դեպքում ում հանձնարարականները պետք է կատարի հոգևորականը՝ վարչապետի՞, թե՞ Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի։

«Որտե՞ղ է դա գրված. ոչ մի տեղ»,- ասաց նա՝ ընդգծելով, որ նման հարցերի իրավական կարգավորման անհրաժեշտություն կա։

Հանձնաժողովի նախագահը նաև հարցականի տակ դրեց եկեղեցու և պետության հարաբերությունները կարգավորող օրենսդրության ամբողջականությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Արփի Հակոբյան