Հայաստանը նախատեսում է 2027 թվականին ավարտել ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման ծրագրի առաջին փուլը․ Արփինե Սարգսյան

Լուրեր

24.11.2026 | 11:03
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
24.11.2026 | 11:00
Հայաստանը նախատեսում է 2027 թվականին ավարտել ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման ծրագրի առաջին փուլը․ Արփինե Սարգսյան
24.11.2026 | 10:50
Հայաստանի Առաջին խումբ․ Առաջատարները հաղթել են
24.11.2026 | 10:48
Հայ մանկական ուռուցքաբան Գևորգ Թամամյանը դարձել է ԱՀԿ ղեկավարի պաշտոնի ամենաերիտասարդ թեկնածուն
24.11.2026 | 10:40
Արմավիրում կինը մեղադրվում է ամուսնու վրա սպիրտ լցնելու և նրան հրկիզելով սպանելու մեջ․ նա կալանավորվել է
24.11.2026 | 10:35
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 24-ի դրությամբ
24.11.2026 | 10:22
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին հողերի վարձակալության գործընթացում խախտումներ են հայտնաբերվել․ 563 մլն դրամի հող վերադարձվել է համայնքին
24.11.2026 | 10:10
Կոտայքում քննարկվել են ջրամատակարարման, աղբահանության, թափառող շների և տրանսպորտի խնդիրները․ ՄԻՊ
24.11.2026 | 09:54
Առաջին դասարանի ուսուցչուհին մեղադրվում է աշակերտին բռնության ենթարկելու և դասընկերներից մեկուսացնելու համար
24.11.2026 | 09:46
Վարչապետը պաշտոնական այցով ժամանել է Ռումինիա
23.11.2026 | 23:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում չի փոխվել․ այն 26 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից
23.11.2026 | 22:58
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լիտվայի ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնի ղեկավարի հետ
23.11.2026 | 22:44
ՔՊ-ական համայնքապետի դեմ հայցը մերժվել է․ Քաջայր Նիկողոսյանը կշարունակի թեկնածու լինել
23.11.2026 | 22:30
ԱՄՆ կառավարությունը հիմքեր չունի ենթադրելու, որ Ջենսեն Հուանգի վերադարձը NVIDIA որևէ վտանգ է ներկայացնում ազգային անվտանգության համար․ Թրամփ
23.11.2026 | 22:14
Ադրբեջանում ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդին արգելել են լքել երկիրը
Բոլորը

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը նոյեմբերի 23-ին հանդիպել է ԵՄ անդամ պետությունների դեսպանների հետ՝ քննարկելու ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման ընթացքը։ Նախարարը հայտնել է, որ Հայաստանը նպատակ ունի 2027 թվականին ապահովել ծրագրի առաջին փուլի կատարումը և շարունակել երկրորդ փուլի ամբողջական իրականացումը։

Հանդիպման ընթացքում Սարգսյանն անդրադարձել է նոյեմբերի 1-ից Հայաստանում նոր կենսաչափական համակարգի ամբողջական ներդրմանը, սահմանների կառավարման, Սահմանադրության փոփոխությունների և ՆԳՆ բարեփոխումների հարցերին։ ԵՄ անդամ պետությունների դեսպանները բարձր են գնահատել վիզաների ազատականացման ուղղությամբ Հայաստանի արձանագրած առաջընթացը և վերահաստատել իրենց աջակցությունը գործընթացին։

ՆԳՆ-ի հաղորդագրությունը՝ ստորև․

Նոյեմբերի 23-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հանդիպել է ԵՄ անդամ պետությունների դեսպանների հետ:
ՆԳ նախարարը շարունակական աջակցության համար շնորհակալություն է հայտնել ԵՄ գործընկերներին ՝ ընդգծելով Հայաստանի քաղաքական կամքն ու հանձնառությունը՝ ընդլայնելու համագործակցությունն ու ապահովելու Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի լիարժեք իրականացումը։

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը բարձր է գնահատել ՆԳ նախարարության հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման հարցով գլխավոր բանակցող, ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հետևողական ջանքերը օրակարգի առաջմղման գործում։

Անդրադառնալով Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարման ընթացքին՝ Արփինե Սարգսյանը ներկայացրել է չորս հիմնական ուղղություններով արձանագրված առաջընթացն ու առաջիկա անելիքները։ Նախարարի խոսքով՝ Հայաստանը նպատակ ունի Գործողությունների ծրագրի առաջին փուլի կատարումն ապահովել արդեն հաջորդ տարի և շարունակել երկրորդ փուլի ամբողջական իրականացումը։

Արփինե Սարգսյանը ներկայացրել է, որ նոյեմբերի 1-ից հանրապետությունում ամբողջությամբ ներդրվել է նոր կենսաչափական համակարգը, ինչը կարևոր քայլ էր քաղաքացիներին մատուցվող հանրային ծառայությունների բարելավման տեսանկյունից։

ԵՄ անդամ պետությունների դեսպանները հետաքրքրվել են սահմանների համալիր կառավարման ուղղությամբ Կառավարության որդեգրած մոտեցումներով։

ՆԳ նախարարը պատասխանելով ԵՄ անդամ պետությունների դեսպանների հարցերին՝ անդրադարձել է Սահմանադրության փոփոխություններին, ՆԳ նախարարությունում իրականացվող բարեփոխումներին, ինչպես նաև Վիզաների ազատականացման շրջանակում Հայաաստանի կողմից կատարվող քայլերի ընթացքին։

ԵՄ անդամ պետությունների դեսպանները ողջունել են Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը՝ վերահաստատելով Հայաստանի՝ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման ճանապարհին աջակցելու իրենց պատրաստակամությունը։