Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
Բոլորը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է ՏԻՄ ընտրություններին, իշխանության գործելաոճին, երկրում տիրող քաղաքական մթնոլորտին և ընդդիմության խնդիրներին։ Քաղաքական գործիչը մեղադրել է իշխանություններին քաղաքական դաշտի ամայացման մեջ։

Անդրադառնալով ՏԻՄ ընտրություններում ընդդիմության մասնակցությանն ու իշխանության հայտարարություններին, Աբովյանը նշել է. «Եկեք միանգամից ֆիքսենք երկու-երեք հանգամանք։ Կհիշեք 18 թվականից ի վեր այս կամ այն առումով այս իշխանությունը ամեն պատեհ-անպատեհ պատճառներով հայտարարություններ էր տարածում, որ վերջ՝ ընդդիմությունը չկա, նախկինները մեռել են և այլն, և այլն… Ինչ վերաբերում է ՏԻՄ-ին, ապա հիշեցնեմ, որ բազմաթիվ տարածքներում ընդդիմությունը ընդհանրապես նպատակահարմար չգտավ այս փուլում մասնակցի, չգիտեմ ինչ-ինչ պատճառներով։ Տեղի ունեցավ մի գործընթաց, որը ես անվանում եմ քաղաքական դաշտի ամայացում»։

Խոսելով իշխանության կողմից իրականացվող քաղաքականության և դրա հետևանքների մասին՝ ԲՀԿ անդամն ընդգծել է. «Քննարկել մի իրավիճակ, երբ որ ինքնին ընդդիմության մասնակցությունը յուրաքանչյուր էլեկտորալ գործընթացում արդեն իսկ հանգեցնում է բռնաճնշումների,  քրեական գործերի և այլն, և այլն։ Այսինքն, եթե ընդդիմությունը մասնակցում է, մենք կարող ենք միանգամից ընդգծել, որ լինելու են ճնշումներ… Հունիսի 7-ից ըստ էության ընդդիմության հիմնական ուժերը ստանում են անդադար հարվածներ»։

Աբովյանը անդրադարձել է նաև ընդդիմադիրների դեմ հարուցված գործերին և հրապարակվող տեսանյութերին՝ նշելով, որ դրանք իրավական գործընթացներ չեն. «Եթե ներկայացվում է տեսանյութ կամ ձայնագրություն, ինքը անմիջապես խախտում է երկու կարեւորագույն դրույթները՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն վերաբերվող անմեղության կանխավարկածը… Եվ երկրորդը՝ մանիպուլյատիվ գործողությունների պարագայում ձևավորվում է մի իրավիճակ, երբ որ մարդը տեսնում է մի տեսանյութ, ոչ ես գիտեմ, ոչ դուք գիտեք՝ էդ տեսանյութը ոնց ա ընկել իրենց ձեռը, ինչ են էդ տեսանյութի հետ արել։ Ընդդիմությունը այսօր գտնվում է բռնաճնշումների ներքո, և բռնաճնշումների ներքո գտնվելու պարագայում նվազագույնը… իր գործողությունը սահմանափակում է»։

Անդրադառնալով ընդդիմադիր դաշտի հետագա համախմբմանն ու նոր ֆորմատների ձևավորմանը՝ վերլուծաբանը նշել է. «Իմ խորին համոզմամբ, այս փուլում հիմա մի քիչ դժվար է և մի քիչ անիրական է ինչ-որ բաներ, ինչ-որ որոշումներ ընդունել ֆորմատների մասով… Երբ որ դու բաղադրիչների բավականին լայն զանգված չունես, քեզ մի քիչ դժվար ա դա հասկանալը»։

Հաղորդումն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան