Այրվել է խոտածածկույթ․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը
Փետրվարի 20-ին, ժամը 18։09-ին Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհին այրվում է խոտածածկույթ։
Ինչպես հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։15-ին։ Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մարել հրդեհը ժամը 19։25-ին և կանխել տարածումը։ Այրվել է խոտածածկույթ։