Արդարադատության նախարարությունից հայտնում են, որ գերատեսչությունն աջակցում է կանանց իրավունքների պաշտպանությանը, բռնության կանխարգելմանն ուղղված քայլերի ամրապնդմանը ու միացել է «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավին։ «Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրվա կապակցությամբ նոյեմբերի 25-ին Հայաստանում մեկնարկել է «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավը։ Այն նպատակ ունի բարձրացնել հասարակության իրազեկվածությունը գենդերային բռնության բոլոր ձևերի վերաբերյալ, խթանել …

