«Կամասուտրա»՝ պատմության դասագրքի փոխարեն. ինչպես է Arajin Chariq-ը թիրախավորում քաղաքական գործիչներին

Լուրեր

28.10.2026 | 10:08
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը պարտությամբ է մեկնարկել Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում
28.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 09:48
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ
28.10.2026 | 09:44
Կարեն Խաչանովը պարտվել է Կառլոս Ալկարասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

TikTok-ի հայկական տիրույթում գործող Arajin Chariq էջը ստեղծում և տարածում է մանիպուլյատիվ բովանդակություն, որը կարող է մոլորության մեջ գցել հարթակի օգտատերերին։

Էջի հիմնական «հերոսները» քաղաքական գործիչներն են, տեսանյութերի զգալի մասը քաղաքական երգիծանքի ժանրում են։ Էջը կրում է Arajin Chariq (Առաջին Չարիք) անունը, օգտագործված է «Առաջին ալիք»-ի տարբերանշանի ձևափոխված տարբերակը, որը, սակայն, շատ նման է բնօրինակին: Օգտագործելով «Առաջին» բառը՝ էջը փորձում է ստեղծել «այլընտրանքային» հարթակ, որը ներկայացնում է իրականությունը ծաղրի և մանիպուլյացիայի պրիզմայով։

2 օր առաջ հրապարակված մանիպուլյատիվ տեսանյութերից մեկը վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օրեր առաջ կատարված հրապարակմանը։

Հեղինակները, օգտագործելով արհեստական բանականության կամ  տեսամոնտաժի ծրագրի հնարավորությունները, տեսանյութում վարչապետի ձեռքի «Հայոց պատմություն» գիրքը փոխարինել են «Կամասուտրա» գրքով։ Նպատակը, ըստ էության, Նիկոլ Փաշինյանին ծաղրական լույսի ներքո ներկայացնելն ու նրա շուրջ բացասական մթնոլորտ գեներացնելն է։

Տեսանյութը արդեն շուրջ 90 հազար դիտում ունի և բավականին բարձր ներգրավվածություն՝ 550-ից ավելի հավանում և ավելի քան  1800 տարածում։ Օգտատերերի մի մասը տեսանյութերը դիտարկում է որպես պաշտոնյայի իրական վարքագծի ապացույց։

 

TikTok-ի էջը մոնտաժված է ներկայացրել նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հայտարարությունը։ Այստեղ ևս կիրառվում են կոնտեքստից կտրված կադրեր և ծաղրական երաժշտություն: Էջը պարբերաբար օգտագործում է այնպիսի ձայնային հետքեր, ինչպիսիք են Circus Music-ը կամ Stupid thief’s stealthy steps-ը՝ տեսանյութի հերոսին ծաղրի առարկա դարձնելու համար։

Որոշ օգտատերեր, տրվելով մանիպուլյացիային, վիրավորանքներ են հնչեցրել Դանիելյանի հասցեին։

Arajin Chariq-ը ստեղծվել է շուրջ մեկ տարի առաջ, արդեն հրապարակել է ավելի քան 90 տեսանյութ. դրանց մեծամասնությունն առնչվում է իշխանության ներկայացուցիչներին։ Բովանդակությունը հրապարակվում է նաև նույն անունը կրող ինստագրամյան էջում և տելեգրամյան ալիքում։

Եվգենյա Համբարձումյան