Ինչպես մանկուց զարգացնել ֆինանսական գրագիտություն․ Ամերիաբանկի նոր նախաձեռնությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

27.10.2026 | 11:15
Պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Ռուսաստանն իրավունք է ստացել օլիմպիական մարզաձևի աշխարհի առաջնություն հյուրընկալել
27.10.2026 | 11:09
Վաչե Քալաշյանը կամ պիտի պաշտոնանկ արվեր կամ հրաժարական տար. Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 11:03
1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված արարողություն ԱԺ բակում. ՈՒՂԻՂ
27.10.2026 | 11:01
Ապօրինի ձկնաբուծության կասկածանքով ձերբակալվել են Սիփանիկի վարչական ղեկավարն ու նրա որդին․ պետությանը պատճառվել է ավելի քան 17 մլն դրամի վնաս
27.10.2026 | 10:54
Անվտանգության աշխատակիցները Էդգար Ղազարյանին հեռացրին ամբիոնի մոտից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 10:53
Հայտնի են «Ոսկե գնդակի» քվերակության արդյունքները
27.10.2026 | 10:50
ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանի և Նիդերլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենի համատեղ ասուլիսը. ՈՒՂԻՂ
27.10.2026 | 10:44
«Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի դաստիարակը մեղադրվում է անչափահաս սանին ծեծի ենթարկելու մեջ
27.10.2026 | 10:35
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 27-ի դրությամբ
27.10.2026 | 10:31
Արարատ Միրզոյանն ու Նիդերլանդների արտգործնախարարը առանձնազրույց են ունեցել Երևանում
27.10.2026 | 10:25
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.10.2026 | 10:19
Ռուսական զորքերի կողմից օկուպացված Օլեշկիում սկսվել է ԱՄՆ-ի միջնորդությամբ համաձայնեցված հրադադարը
27.10.2026 | 10:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. Առաջատարի առաջին պարտությունն ու 11-րդ տուրի տեսաամփոփումը
27.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 09:54
«Զապ» ու «Օշականցի Գևորիկ» մականուններով հայտնի անձինք կալանքի տակ են․ հիվանդանոցում տեղի ունեցած վիճաբանության գործն ուղարկվել է դատախազին
Բոլորը

Ամերիաբանկը մեկնարկել է Star(t)Day միջոցառումների շարքը, որի առանցքում երեխաների ֆինանսական գրագիտության թեման է՝ որպես ժամանակակից աշխարհում հաջողության հասնելու անհրաժեշտ հմտություն։ Միջոցառմանը ներկա էր 9-15 տարեկան ավելի քան 100 երեխա և նրանց ծնողները։

«Բազմաթիվ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ երեխաների ֆինանսական կրթությունը և գրագիտությունը պետք է սկսել հենց 6 տարեկանից։ Այսինքն՝ այն, թե ինչպես է երեխան 30 տարեկանում տնօրինելու իր գումարները, մեծապես կախված է, թե մենք հիմա ինչպես ենք տալիս նրանց առաջին 1000 դրամը կամ ինչպես ենք բացում բանկային քարտ իրենց համար»,- նշում է Ամերիաբանկի MyAmeria, MyAmeria Star պրոդուկտների ղեկավար  Ռուզաննա Գրիգորյանը։

Star(t)Day միջոցառումների առաջին հանդիպմանը երեխաները սովորեցին՝ ինչ է քարտը, ինչու է կարևոր քարտի և հավելվածի անվտանգությունը, ինչ է վարկը և ինչպես մանկուց գումար խնայել։ 

Լինելով ֆինանսատեխնոլոգիական առաջատար հաստատություն և Հայաստանի տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը՝ Ամերիաբանկը կրթությանը, հատկապես ֆինանսական գրագիտությանը, առանձնահատուկ կարևորություն է տալիս։ 

Բանկի թվային բանկինգի ծառայության ղեկավար Աննա Վարդանյանի խոսքով՝ ֆինանսական գրագիտությունը նշանակում է հասկանալ փողի արժեքը, իմանալ ինչպես են այն վաստակում, ծախսում, խնայում և ինչպես կարելի է ճիշտ ներդրումներ կատարել։

«Երբ երեխաները հասկանում են փողի արժեքը, իրականում իրենց պատասխանատվությունն ավելի է բարձրանում և իրենց կայացրած որոշումներում ավելի պատասխանատու են դառնում»,- ասում է Աննա Վարդանյանը։

Այսօր ֆինանսական գրագիտության բարձրացման ուղղությամբ տարբեր քայլեր են իրականացվում, այդ թվում՝ կրթական ծրագրերի և հատուկ հավելվածների միջոցով։ Այդ շրջանակում Ամերիաբանկը ստեղծել է MyAmeria Star հավելվածը՝ նախատեսված 6-18 տարեկան երեխաների և դեռահասների համար։

«Երեխաները վաղ տարիքից՝ 6 տարեկանից սկսած, իրենց առաջին քայլերը կարող են անել արդեն այդ ֆինանսական համակարգում, իհարկե, ծնողների օգնությամբ և ուղղորդմամբ, քանի որ մենք ստեղծել ենք այնպիսի գործիքներ, որ մի կողմից ծնողը կարողանա երեխային ուղղորդի, սովորեցնի և օգնի, իսկ մյուս կողմից երեխան կարողանա զարգացնել իր մեջ ֆինանսապես ճիշտ որոշումներ կայացնելու հմտությունները»,- ընդգծում է Վարդանյանը։

MyAmeria Star հավելվածում ներդրված են նաև անվտանգության հատուկ գործիքներ։ Ծնողն իր  MyAmeria հավելվածի միջոցով կարող է պատվիրել երեխայի քարտը՝ թվային կամ ֆիզիկական տարբերակով, սահմանել օրական բյուջե և հետևել գործարքներին իրական ժամանակում։

Հոգեբանները նշում են՝ ֆինանսական գրագիտությունը կապված է նաև երեխայի ինքնուրույնության ձևավորման հետ, և նրան պետք է փոքր տարիքից սովորեցնել, որ փողը հնարավորություն է տալիս ոչ միայն անկախություն ունենալ, այլև օգնել ուրիշներին։

Ֆինանսական գրագիտությունը վստահության, սեփական ուժերին հավատալու և պատասխանատու որոշումներ կայացնելու մասին է, իսկ Ամերիաբանկում վստահ են՝ յուրաքանչյուր Star-ի հետևում փոքր մարդու մեծ քայլերն են դեպի ֆինանսական գրագիտություն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան