Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինն ընդունել է ՌԴ-ում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Թանջու Բիլգիչին՝ վերջինի նախաձեռնությամբ, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։ Նշվում է, որ նրանք մտքեր են փոխանակել ուկրաինական ճգնաժամի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Թուրքական դիվանագիտական առաքելության ղեկավարին ներկայացվել են Ռուսաստանի հիմնարար մոտեցումները հակամարտության քաղաքական և դիվանագիտական լուծումներ գտնելու հարցում՝ ընդգծելով դրա սկզբնական պատճառները վերացնելու …

