Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը. Զելենսկի

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը, գրում է Meduza-ն։

«Հարցն այն է, թե որքան նա կարող է գրավել այս կամ այն տարածքները։ Եվ հարցն այն է, թե ինչպես կանգնեցնել նրան», – ասել է Զելենսկին BBC-ի լրագրող Ջերեմի Բոուենի հետ հարցազրույցում՝ հավելելով, որ «Ռուսաստանը ցանկանում է ստեղծել իր սեփական աշխարհը»։

Զելենսկին կրկին հայտարարել է, որ  Ուկրաինան չի համաձայնվի Ռուսաստանի իշխանությունների կողմից պահանջվող տարածքային զիջումներին:

«Ես դա տեսնում եմ ոչ միայն որպես հող կամ ոչ միայն որպես հողային հարց: Ես դա տեսնում եմ այսպես. նահանջել, այսինքն՝ թուլացնել մեր դիրքերը, լքել այնտեղ գտնվող մեր հարյուր հազարավոր մարդկանց: Ահա թե ինչպես եմ ես դա տեսնում: Այս նահանջով բաժանել մեր հասարակությունը», – հայտարարել է Ուկրաինայի նախագահը։

Նրա կարծիքով՝ Պուտինը չի կանգնի, նույնիսկ եթե իր պահանջները բավարարվեն։  Զելենսկին հավելել է , որ Ուկրաինան կվերադարձնի իր բոլոր տարածքները, և դա միայն ժամանակի հարց է։ Սակայն, ըստ նրա, դա հիմա անելը կնշանակեր միլիոնավոր մարդկանց կորուստ, և դա չափազանց բարձր գին է։

Զելենսկին նաև կրկնել է, որ Ուկրաինան պատրաստ է ընտրություններ անցկացնել, բայց միայն անվտանգության երաշխիքներով, հավելելով, որ չգիտի՝ արդյոք ինքը կրկին կառաջադրվի նախագահի պաշտոնում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի