Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը Քիմիական զենքի կոնվենցիայի նպատակներին և սկզբունքներին

Լուրեր

24.11.2026 | 21:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը Քիմիական զենքի կոնվենցիայի նպատակներին և սկզբունքներին
24.11.2026 | 21:11
Ուկրաինայի պատերազմում ՌԴ-ի կողմից կռված Ադրբեջանի 408 քաղաքացի է զոհվել
24.11.2026 | 21:00
Ընդդիմությո՛ւն, թող ժողովուրդը որոշի՝ ալիևյան է նոր Սահմանադրությունը, պուտինյա՞ն, թե՝ ՔՊ-ական, մի՛ խոչընդոտեք․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 20:52
2022 թվականից հետախուզվող 40-ամյա տղամարդը հայտնաբերվել է Զովունիում
24.11.2026 | 20:43
Մենք ցանկանում ենք, որ TRIPP-ն ավարտին հասցվի կարճ ժամկետներում․ Բայրամով
24.11.2026 | 20:37
Մարտունիի տարածաշրջանում անձրև է տեղում
24.11.2026 | 20:27
Ադրբեջանում վրացի ուխտավորներին թույլ չեն տվել մուտք գործել պատմական վրացական եկեղեցի
24.11.2026 | 20:13
Փաշինյանն ու Ռումինիայի Սենատի նախագահը քննարկել են միջխորհրդարանական համագործակցության խորացումը
24.11.2026 | 20:00
Վստահ չենք, որ Նիկոլ Փաշինյանը կհեռանա հանրաքվեում «Ոչ»-ի հաղթանակի դեպքում․ մեկ օր մի բան է ասում, հաջորդ օրը՝ այլ․ Հասմիկ Ենգոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 19:55
Մեկ բառ պակասում է․ ի՞նչ է փոխում Սահմանադրության նախագծում եկեղեցու մասին դրույթի վերաձևակերպումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 19:44
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի պաշտպանության նախարարի տեղակալը քննարկել են անվտանգության ոլորտում համագործակցությունը
24.11.2026 | 19:30
Հայաստանին այլևս պե՞տք չէ անվտանգության խորհուրդ․ այն կլուծարվի,եթե ընդունվի նոր Սահմանադրությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 19:23
Վիշապաքարերի և Տիրինկատարի հնավայրի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկման հայտի քննարկում
24.11.2026 | 19:09
Նիկոլ Փաշինյանը և Լուկա Նիկուլեսկուն կարևորել են Հայաստանի և Ռումինիայի միջև առևտրատնտեսական կապերի հետագա զարգացմանն ուղղված հարցերը
24.11.2026 | 18:53
«Слово пацана» 18+ սերիալը՝ որպես տնային առաջադրանք․ ի՞նչ է գրված 9-րդ դասարանի ռուսերենի դասագրքում
Բոլորը

Նոյեմբերի 23-ին Հաագայում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել է Քիմիական զենքի արգելման կազմակերպության մասնակից պետությունների համաժողովի 31-րդ նստաշրջանին՝ ընդգծելով Հայաստանի հանձնառությունը քիմիական զենքի չտարածման, զինաթափման և քիմիայի խաղաղ կիրառման միջազգային ջանքերին։ Այս մասին տեղեկացնում են ԱԳՄԱ նախարարությունից։

«ԱԳՄԱ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը Քիմիական զենքի կոնվենցիայի նպատակներին և սկզբունքներին՝ ընդգծելով, որ Հայաստանն ամբողջությամբ կատարում է իր ստանձնած պարտավորությունները։

Անդրադառնալով միջազգային անվտանգության առկա մարտահրավերներին՝ նախարարի տեղակալն ընդգծել է ՔԶԱԿ-ի կարևոր դերակատարությունը զինաթափման գլոբալ ռեժիմի պահպանման գործում՝ նշելով, որ Քիմիական զենքի կոնվենցիան միջազգային զինաթափման և չտարածման համակարգի հիմնասյուներից է։ Այս համատեքստում կարևորվել է մասնակից պետությունների միջև փոխադարձ վստահության, թափանցիկության և կառուցողական համագործակցության ամրապնդումը:

Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև նոր և զարգացող տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության, կենսատեխնոլոգիաների և քիմիական գիտությունների առաջընթացին՝ ընդգծելով դրանց պատասխանատու և խաղաղ նպատակներով կիրառման կարևորությունը, ինչպես նաև հնարավոր չարաշահումների կանխարգելման ուղղությամբ միջազգային համագործակցության անհրաժեշտությունը։

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է նաև քիմիայի խաղաղ կիրառության խթանման, միջազգային գիտական համագործակցության և մասնակից պետությունների գիտատեխնիկական ու ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման կարևորությունը։ Այս համատեքստում բարձր է գնահատվել ՔԶԱԿ-ի ՔիմՏեք կենտրոնի գործունեությունը՝ որպես գիտական հետազոտությունների, նորարարության, գիտելիքների փոխանակման և տեխնիկական կարողությունների զարգացման կարևոր հարթակ։ Ընդգծվել է նաև կենտրոնին Հայաստանի կողմից տրամադրված ֆինանսական աջակցությունը:

ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է ՔԶԱԿ-ի արդյունավետ գործունեության ապահովումը՝ հիմնված թափանցիկության, հաշվետվողականության, ներառականության և աշխարհագրական հավասար ներկայացվածության սկզբունքների վրա՝ ընդգծելով մասնակից պետությունների միջև կառուցողական երկխոսության և փոխհամաձայնության ձևավորման անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրությունում։