Շուտով «Turkish Airlines»-ը ՀՀ կգա․ այն Երևան-Լոս Անջելես թռիչքի համար մեծ ներուժ ունի. Զբոսաշրջության կոմիտեի նախագահ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Շուտով նախատեսվում է «Turkish Airlines»-ի մուտքը հայաստանյան շուկա։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը: Նրա խոսքով՝ այս ընկերությունը մեծ ներուժ ունի իրականացնելու Երևան-Լոս Անջելես ուղիղ չվերթները։

«Ինձ միշտ հարցնում են Երևան-Լոս Անջելես ուղիղ չվերթի մասին, իսկ իրենք իրականացնում են այդպիսի չվերթ ու ունեն այդ ներուժը: Դեռ չեմ կարող ասել, թե իրենք ինչպես կվարվեն, բայց աշխարհում երրորդ հզորագույն ավիաընկերություններից մեկն է, ու կարող է Երևան-Լոս Անջելես ուղիղ չվերթի հնարավորություն ստեղծել: Սա մեր նոր բանակցվող ուղղություններից մեկն է, չեմ կարող ասել՝ երբ կլինի, բայց մեր ուշադրության կենտրոնում է գտնվում»,- նշել է նա:

Ավելի վաղ թուրքական ավիաընկերությունը սոցցանցերի հայալեզու օգտատերերին ուղղված  գովազդներում հայտնում էր այս տարվանից Երևանից նախատեսվող նոր թռիչքների մասին։ Դեռ տարեվերջին թուրքական լրատվամիջոցները հայտնել էին, որ մարտից սկսած «Turkish Airlines» ավիաընկերությունը կսկսի ուղիղ չվերթներ իրականացնել դեպի Երևան:

Նշվում է, որ չվերթները կիրականացվեն շաբաթական յոթ անգամ՝ սկսած 2026 թվականի մարտի 11-ից, իսկ մայիսի 14-ից Ստամբուլ-Երևան չվերթների շաբաթական հաճախականությունը կհասնի 10-ի։ Արդեն հունիսի 15-ից  չվերթները կիրականացվեն շաբաթական 14 անգամ։

Անդրադառնալով Ստամբուլ-Երևան-Ստամբուլ չվերթին` Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում  Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը սոցցանցի իր էջում գրել էր. «Եվս մեկ քայլ առաջ. Turkish Airlines ավիաընկերությունը 2026թ․ մարտի 11-ից չվերթեր կիրականացնի Ստամբուլ-Երևան-Ստամբուլ ուղղությամբ»։ 

 

Անի Թամրազյան