Հենրիխ Մխիթարյանը՝ գոլի մասին․ Վերջին պահին որոշեցի մտնել տուգանային հրապարակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:13
Քաղհասարակության 100-ից ավելի կազմակերպություն պահանջում է հետ կանչել ՏԿԵՆ-ի օրենսդրական փոփոխությունների փաթեթը. հայտարարություն
26.10.2026 | 20:00
Ռիսկային է արտահերթի գնալը․ ՌԴ-ն հիբրիդային հարձակումների գործիքները ուժեղացրել է՝ հունիսի 7-ի տապալումը հասկանալով․ Գայանե Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 19:50
ՀՀ նախագահի և արքայազն Աբդուլազիզ բին Թալալի հովանու ներքո և մասնակցությամբ Երևանում կկայանա 1 մլն դոլար մրցանակային ֆոնդով Արքայազն Թալալի միջազգային մրցանակաբաշխությունը
26.10.2026 | 19:41
Դատական հայց է ներկայացվել Anthropic-ի դեմ․ այն մեղադրվում է Էլվիս Փրեսլիի երգերն ԱԲ ուսուցման համար օգտագործելու մեջ
26.10.2026 | 19:30
ՔՊ-ն պարտվեց պրոՔՊ-ին․ Ստեփանավանի ընտրապայքարի բոլոր երանգները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 19:24
Փարիզում կնշվեն Հրաչյա Աճառյանի ծննդյան 150 և Երևանի Հանրապետության հրապարակի 100-ամյակները
Բոլորը

«Ինտերի» 37-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Լեչեի» դեմ ֆուտբոլի Իտալիայի առաջնության 26-րդ տուրի խաղում (2։0) գոլի հեղինակ դառնալուց հետո կիսվել է տպավորություններով։

«Ուրախ եմ թիմի ու ինձ համար, քանի որ հաղթեցինք շատ կարևոր խաղում: «Լեչեն» հեշտ մրցակից չէ, որը կազմակերպված է գործում և չի տալիս ազատ տարածություններ: Առաջին խաղակեսում մի քանի պահ ստեղծեցինք, իսկ երկրորդում ավելի հեշտ էր, քանի որ գոլ խփեցինք: Հաղթում ենք ոչ միայն փորձի հաշվին, այլև մեծ ցանկության: Բոլորս պետք է ամեն ինչ ներդնենք առաջին գոլը խփելու համար։

Ինչ վերաբերում է գոլիս, վերջին պահին որոշեցի մտնել տուգանային հրապարակ ու գրավեցի դարպասը, թեև այնտեղ պետք է լիներ Բաստոնին: Մենք միշտ պետք է միասնական լինենք, քանի որ մեկ թիմ ու մեկ ընտանիք ենք: Այժմ պետք է կենտրոնանանք հաջորդ խաղի վրա։ Լավագույնս կնախապատրաստվենք և կանենք առավելագույնը: Այդ ամենը կանենք մեր երկրպագուների աջակցությամբ»,- ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում ասել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագը։

Իտալիայի ընթացիկ առաջնությունում Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է 19 հանդիպման, դարձել 2 գոլի ու 1 ասիստի հեղինակ։ «Ինտերը» 64 միավորով վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը և 10 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Միլանից»։