«Այսօր լրանում է ուղիղ չորս տարին, ինչ Պուտինը երեք օրում գրավում է Կիևը». Զելենսկի

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսաուղերձ է հրապարակել Ռուսաստանի լայնածավալ ներխուժման չորրորդ տարելիցի կապակցությամբ և ցուցադրել է իր բունկերը, գրում է Current time-ը։

«Այսօր լրանում է ուղիղ չորս տարին, ինչ Պուտինը երեք օրում գրավում է Կիևը։ Եվ սա շատ բան է ասում մեր դիմադրության,  այս ամբողջ ընթացքում Ուկրաինայի պայքարի մասին։ Այս խոսքերը  մեր միլիոնավոր մարդկանց մասին են, մեծ քաջության, քրտնաջան աշխատանքի, տոկունության և այն երկար ճանապարհի մասին, որն Ուկրաինան անցում է փետրվարի 24-ից ի վեր», – նշել է նա։

Զելենսկին ելույթը  տեսագրել է Բանկովա փողոցի նախագահական գրասենյակի տակ գտնվող բունկերից։ Նա ասել է, որ իր առաջին բանակցություններն անցկացրել է բունկերի գրասենյակում՝ լայնածավալ պատերազմի սկզբում, որտեղ աշխատում էին հարյուրավոր մարդիկ։

Նրա խոսքով՝ բունկերում կառավարությունը և զինվորականները փնտրում էին լուծումներ «Ուկրաինայի գոյատևումն» ապահովելու համար։ Ըստ Զելենսկիի՝ այսօր ուկրաինացիներն ունեն լիակատար իրավունք ասելու, որ պաշտպանել են իրենց անկախությունը և չեն կորցրել պետականությունը. «Պուտինը չի հասել իր նպատակներին։ Նա չի կոտրել ուկրաինացիներին, նա չի հաղթել այս պատերազմում»։

Financial Times-ին տված հարցազրույցում Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանին չի կարելի վստահել, և որ Դոնբասից զորքերի դուրսբերումը, հավանաբար, չի ավարտի պատերազմը։

«Անկեղծ ասած, ես չեմ կարծում, որ դա է Ռուսաստանի պահանջը՝ մեր դուրս գալը Դոնբասից, և այդ ժամանակ պատերազմը կավարտվի։ Ռուսաստանը Ռուսաստան է, և դուք գիտեք, որ նրանց չի կարելի վստահել»,- ասել է Զելենսկին։

Նա նշել է, որ Ուկրաինայի համար ամենակարևոր հարցը միջազգային անվտանգության երաշխիքներն են, որոնք կարող են կանխել ռուսական կրկնակի հարձակումը։ Ըստ Զելենսկիի՝ Թրամփի վարչակազմը խաղաղության համաձայնագրին համաձայնելու համար ավելի շատ ճնշում է գործադրում Կիևի, քան Մոսկվայի վրա։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի