Առաջարկվում են տուրքի նոր տեսակներ՝ մշակութային արժեքների արտահանման գործընթացների իրականացման համար

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

ՀՀ Ազգային ժողովից հայտնում են, որ առաջարկվում են տուրքի նոր տեսակներ՝ մշակութային արժեքների արտահանման գործընթացները կազմակերպելու համար։ Նշվում է, որ նախատեսվում է մաքսային մարմինների կողմից մշակութային արժեքների համար գանձվող պետական տուրքի տարանջատում։

«Փոփոխություններով առաջարկվում   է մշակութային արժեքների արտահանման լիցենզիա՝ եզրակացություն, մշակութային արժեքների ժամանակավոր արտահանելու իրավունքի եզրակացություն, որը  թույլատրող փաստաթուղթ է: Օրենքում ներառվել են նոր եզրույթներ, որոնք հնարավոր են դարձնում ավելի ճկուն եւ տարանջատված քաղաքականություն իրականացնել մշակութային արժեքների արտահանման պարագայում:

Մասնավորապես սահմանվել են   hանքագիտության եւ հնէաբանության հավաքածուների՝ առարկաների արտահանման լիցենզիա՝ եզրակացություն, մշակութային արժեքների «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգի կիրառմամբ» արտահանման եզրակացություն թույլատրող փաստաթուղթ, «hանքագիտության եւ հնէաբանության հավաքածուների՝ «Ժամանակավոր արտահանում» եւ «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգերի կիրառմամբ» արտահանման եզրակացություն՝ թույլատրող փաստաթուղթ» հասկացությունները:

Որոշ դեպքերում փոխվել է նաեւ տուրքի չափը: Այս մասին ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի  նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով   ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսդրության շրջանակներում սահմանված մշակութային արժեքների մաքսային գործառնությունների շրջանակն ամբողջությամբ չի ընդգրկում «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված՝ պետական տուրքի տեսակները: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է  տուրքի տեսակները համապատասխանեցնել ԵԱՏՄ կարգերին:

Նախատեսվում է, որ  փոփոխությունները կբարձրացնեն  վարչարարության արդյունավետությունը, կկանոնակարգվեն   Հայաստանի Հանրապետության համար կարեւոր նշանակություն ունեցող մշակութային արժեքների արտաքին առեւտուրը, արտահանումը եւ ներմուծումը:

Նշվել է, որ նախագծով առաջարկվում է պետական տուրքի նոր տեսակների սահմանում,  որոնք կկիրառվեն մշակութային արժեքների արտահանման գործընթացների իրականացման համար: Մասնավորապես նախատեսվում է մաքսային մարմինների կողմից մշակութային արժեքների համար գանձվող պետական տուրքի տարանջատում:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին: Այն նախատեսվում է ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:

Նիստը տեղի է ունեցել փետրվարի 24-ին»,- ասված է հաղորդագրությունում։