Հայաստանում ավտոմոտոսպորտի ոլորտում ձևավորել է մասնագիտական ներուժ․ FIA-ի գլխավոր քարտուղար

Լուրեր

26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:13
Քաղհասարակության 100-ից ավելի կազմակերպություն պահանջում է հետ կանչել ՏԿԵՆ-ի օրենսդրական փոփոխությունների փաթեթը. հայտարարություն
26.10.2026 | 20:00
Ռիսկային է արտահերթի գնալը․ ՌԴ-ն հիբրիդային հարձակումների գործիքները ուժեղացրել է՝ հունիսի 7-ի տապալումը հասկանալով․ Գայանե Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 19:50
ՀՀ նախագահի և արքայազն Աբդուլազիզ բին Թալալի հովանու ներքո և մասնակցությամբ Երևանում կկայանա 1 մլն դոլար մրցանակային ֆոնդով Արքայազն Թալալի միջազգային մրցանակաբաշխությունը
26.10.2026 | 19:41
Դատական հայց է ներկայացվել Anthropic-ի դեմ․ այն մեղադրվում է Էլվիս Փրեսլիի երգերն ԱԲ ուսուցման համար օգտագործելու մեջ
26.10.2026 | 19:30
ՔՊ-ն պարտվեց պրոՔՊ-ին․ Ստեփանավանի ընտրապայքարի բոլոր երանգները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 19:24
Փարիզում կնշվեն Հրաչյա Աճառյանի ծննդյան 150 և Երևանի Հանրապետության հրապարակի 100-ամյակները
26.10.2026 | 19:11
«Յանդեքս»-ը ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո իր երեք գերհամակարգիչները նոր վայր է տեղափոխել
Բոլորը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Ավտոսպորտի միջազգային ֆեդերացիայի (FIA) գլխավոր քարտուղար Վալերիո Լաչիզիի գլխավորած պատվիրակությանը։  Նշվում է, որ քննարկում է ընթացել Հայաստանում ավտոսպորտի զարգացման ուղղությամբ։

«Նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է այցը և նշել, որ ավտոսպորտի զարգացումը Հայաստանում կարող է ունենալ ոչ միայն մարզական, այլև կրթական ու տեխնոլոգիական նշանակություն։ Նրա խոսքով՝ ոլորտը կարող է դիտարկվել որպես ինժեներական կրթության խթանման արդյունավետ մեխանիզմ, մասնավորապես՝ ակադեմիական քաղաքի տեխնոլոգիական կլաստերի շրջանակում։ Հանդիպման ընթացքում ներկայացվել է FIA-ի կողմից իրականացվող «Մատչելի քրոսքար» նախագիծը, որի շրջանակում Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի մասնագետներն առաջին անգամ ստեղծել են քրոսքար մրցարշավային մեքենա՝ գործընթացն ամբողջությամբ իրականացնելով Հայաստանում: Նախարարն ընդգծել է, որ նախաձեռնությունը հնարավորություն կտա բացահայտել երիտասարդների ներուժը, մեծացնել ուսանողների ներգրավվածությունը և խթանել կիրառական գիտելիքների զարգացումը։

FIA-ի ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել ընդունելության և համագործակցության պատրաստակամության համար՝ նշելով, որ վերջին տարիներին Հայաստանում ավտոմոտոսպորտի ոլորտում ձևավորել է մասնագիտական ներուժ, գրանցվել են կազմակերպչական կարողությունների աճ և առաջընթաց։ Ներկայացնելով «Մատչելի քրոսքար» նախագիծը՝ նշվել է, որ FIA-ն մշակել է նախագծային լուծումներ՝ ընձեռելով տեղում արտադրանքի կազմակերպման հնարավորություն։

Նախագծի նպատակն է ստեղծել միջավայր, որտեղ հնարավոր կլինի ավտոսպորտ մուտք գործել առանց մեծ ֆինանսական ներդրումների՝ տեղական արտադրության և նվազագույն ռեսուրսների պայմաններում: Հայաստանը դարձել է վերջին երկիրը, որը միացել է FIA-ի նշված նախագծին: Միջազգային ֆեդերացիայի խորհրդատուն շուրջ 10 օր աշխատել է Հայաստանում՝ գնահատելով Հայաստանում ձևավորված թիմի բարձր մասնագիտական կարողությունները։ Ընդամենը մի քանի ամսում տեղացի մասնագետները ստեղծել են տեղական արտադրություն և ձևավորել փոքր, բայց ամբողջական էկոհամակարգ, որը ստացել է միջազգային փորձագետների դրական գնահատականը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև FIA-ի կրթաթոշակային ծրագրին, որն իրականացվում է Միացյալ Թագավորության Քրենֆիլդի համալսարանում՝ մոտոսպորտային մեխատրոնիկա մասնագիտությամբ ուսանողների համար։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն առաջարկել է դիտարկել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ համագործակցության, ուսանողների ներգրավման, փոխանակման ծրագրերի և համատեղ գիտակրթական նախագծերի իրականացման հնարավորությունները։

Ամփոփելով հանդիպումը՝ նախարար Ժաննա Անդրեասյանը վերահաստատել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ խորացնելու համագործակցությունը և համատեղ ջանքերով զարգացնելու ավտոսպորտը Հայաստանում՝ որպես կրթական, տեխնոլոգիական և երիտասարդական ներուժի զարգացման կարևոր ուղղություն»,- ասված է հաղորդագրությունում։