ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նվերներ են հայտարարագրել։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է պաշտոնյաների՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած նվերների հաշվառման ձևաթղթից։ Պաշտոնական այցով 2025 թվականի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2-ը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Հունաստան է այցելել, որտեղից նվերով է վերադարձել։ Հունաստանի խորհրդարանի …

