Վաշինգտոնը դրական է որակել Ժնևում անցկացված ԱՄՆ-Իրան բանակցությունները

Լուրեր

27.10.2026 | 14:42
Զանգվածային բախում՝ Թուրքիայի առաջնության կենտրոնական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 14:33
Հրթիռների մատակարարման ձգձգումներն ուղղակիորեն օգնում են Ռուսաստանին հասնել իր ահաբեկչական արշավի նպատակներին․ Զելենսկի
27.10.2026 | 14:25
Աչաջուրի նախկին գյուղապետը համայնքային մարզադահլիճը փոխանցել է իր հիմնադրած ՀԿ-ին․ Դատախազությունը պահանջում է վերադարձնել գույքը
27.10.2026 | 14:18
Երևանի և մարզերի 139 խանութում հայտնաբերվել է 2179 շիշ կեղծ օղի․ նախաձեռնվել են քրեական վարույթներ
27.10.2026 | 14:15
Արմավիրի դատարանից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել և ձերբակալվել է Ջրվեժում
27.10.2026 | 14:11
Բրյանսկում ուկրաինական հարվածների հետևանքով 2 մարդ է զոհվել, ևս 6-ը՝ վիրավորվել
27.10.2026 | 14:07
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 14:04
Թուրքական Անթալիայում պտտահողմի հետևանքով 4 մարդ է զոհվել
27.10.2026 | 14:04
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 13:57
Ադրբեջանն իր երկաթուղին չի ոչնչացրել, ո՞նց ԱՄՆ-ի հետ պայմանագիր կնքեր․Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:49
Ռոնալդուն ընդգրկվել է Պորտուգալիայի հավաքականի ընդլայնված հայտացուցակում. աղբյուր
27.10.2026 | 13:47
Քրեական հետապնդում է հարուցվել Նարեկ Նալբանդյանի և «Սպայկա»-ի սեփականատեր Դավիթ Ղազարյանի նկատմամբ
27.10.2026 | 13:42
«Անվանական քվեարկությունը ֆիքսվելու է, իսկ դուք անեծքից ոնց որ շատ էիք վախենում». Ղազարյանը՝ ՔՊ-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:35
Ընտրություններում ջախջախվել են. Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:28
TRIPP-ի ենթակառուցվածքները ՀՀ-ում գործելու են ՀՀ ինքնիշխանության և իրավազորության ներքո. Միրզոյան
Բոլորը

ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունների հերթական փուլն են անցկացրել։ Հանդիպումը տեղի է ունեցել  Ժնևում փետրվարի 26-ին։ ԱՄՆ-ն ներկայացնում էին Դոնալդ Թրամփի բանագնացներ Սթիվ Ուիթկոֆը և Ջարեդ Քուշները, իսկ Իրանը՝ արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Նրանք շփվել են են  մի քանի ժամ, գրում է Meduza-ն։

Առավոտյան հանդիպումից հետո Axios-ի աղբյուրը հայտնել էր, որ Ուիթկոֆը և Քուշները «հիասթափված են»։

Սակայն երեկոյան հանդիպումից հետո ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան  հայտնել է, որ երկու կողմերը «դրական» բանակցություններ են վարել։ Նա մանրամասներ չի ներկայացրել։

Առավոտյան հանդիպման ժամանակ Իրանը ներկայացրել է  իր միջուկային համաձայնագրի նախագիծը: Իրանի բարձրաստիճան պաշտոնյան Al Jazeera-ին ասել է, որ Թեհրանը պատրաստ է սահմանափակ ժամանակով սառեցնել ուրանի հարստացումը։

Այնուամենայնիվ, Իրանը մշտապես չի դադարեցնի հարստացումը, չի ապամոնտաժի միջուկային օբյեկտները կամ չի հանձնի իր ուրանի պաշարները: Նախագիծը նախատեսում է, որ երկիրը կրճատի իր ուրանի պաշարները մինչև ցածր հարստացման մակարդակներ՝ ՄԱԳԱՏԷ-ի հսկողության ներքո:

Իրանական աղբյուրը CNN-ին հայտնել է, որ բանակցությունների ընթացքում Իրանը հաստատել է, որ երբեք միջուկային զենք չի ունենա, սակայն ցանկացած համաձայնագիր հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե ԱՄՆ բոլոր պատժամիջոցները և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի գործողությունը դադարեցվի։

Աղբյուրը հավելել է, որ ոչ մի միջուկային օբյեկտ չի ոչնչացվի, և Իրանը կձգտի խաղաղ միջուկային էներգիայի։

Բանակցությունները միջնորդած Օմանի արտգործնախարար Բադր ալ-Բուսաիդին հայտարարել է, որ պատվիրակությունները «նշանակալի առաջընթաց» են գրանցել։ Նա հավելել է, որ բանակցությունները կշարունակվեն Վաշինգտոնում և Թեհրանում կայանալիք խորհրդակցություններից հետո։

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին էլ Ժնևում կայացած հանդիպումից հետո լրագրողներին ասել է, որ «դրանք ամենալուրջ և ամենաերկար բանակցություններն էին»։

Թարգմանությունը` Էմմա Չոբանյանի