Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը Բրյուսելում հանդիպել է ԵՄ պաշտոնյաների հետ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ քննարկվել է Ադրբեջանի ու ԵՄ-ի հարաբերություններում վերջին շրջանում նկատվող դրական դինամիկան»։ Հիքմեթ Հաջիևը հայտնել է, որ կողմերը կարծիքներ են փոխանակել երկկողմ հարցերի լայն շրջանակի շուրջ, քննարկել են Ադրբեջանի և Եվրամիության միջև գործընկերության հետագա ամրապնդման հեռանկարները։ …

