Լևոն Վահրադյանը՝ թիմակիցների բերման ենթարկման և Արթիկում արձանագրված ընտրախախտումների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

25.10.2026 | 17:37
ՔՊ-ի վստահված անձն ուղղորդե՞լ է. խախտման ահազանգ Արթիկում, հանձնաժողովի նախագահը հակադարձում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 17:23
Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Սարգսյանը հաղթեց գործող օլիմպիական չեմպիոն Սարավիին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 16:58
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 16։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 13 ահազանգ
25.10.2026 | 16:52
25/19 հանձնաժողովի նախագահը պարզաբանեց` ինչու է քվեարկողին օգնողը քվեախցիկում միայնակ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 16:38
Լևոն Վահրադյանը՝ թիմակիցների բերման ենթարկման և Արթիկում արձանագրված ընտրախախտումների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 16:28
ՔՊ-ի վստահված անձը սպառնացել է հանձնաժողովի անդամներին՝ ասելով «ընտրություններից հետո կյանք կա»․ Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 15:31
ՏԻՄ ընտրություններ․ որտեղ է գրանցվել ամենաբարձր և ամենացածր մասնակցությունը
25.10.2026 | 15:19
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 15:13
3 քաղաքացու ուղղորդել ենք անձնագրային, ցուցակում անուն չկար. Իջևանի 38/23 տեղամասի նախագահ
25.10.2026 | 15:02
«Ականատես»․ 233 ընտրատեղամասից 75-ում արձանագրվել է 117 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 14:52
Ինչ խախտումներ են արձանագրվել ՏԻՄ ընտրությունների ընթացքում. «Անկախ դիտորդ»-ի ասուլիսը. ՈւՂԻՂ
25.10.2026 | 14:27
Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումների հետ միաժամանակ քաղաքական քարոզչության վերաբերյալ ահազանգ․ «Ականատես» դիտորդական առաքելություն
25.10.2026 | 14:04
Սևանա լճի էկոհամակարգի պահպանության ծրագրին կտրամադրվի 1,4 մլն դոլարի դրամաշնորհ
25.10.2026 | 13:53
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.10.2026 | 13:21
ՀՀ-ում աշխատատեղերի խնդիր չկա. տաջիկներ, հնդիկներ, պարսիկներ են աշխատում. Ստեփանավանում ՔՊ-ի թեկնածու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արթիկ խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում «Հայրենիք» կուսակցությունից առաջադրված 42-ամյա Լևոն Վահրադյանը հայտարարել է ընտրատեղամասերում արձանագրված բազմաթիվ խախտումների, կուտակումների և ուղղորդված քվեարկությունների մասին։

«Տեղամասեր կան, նույնիսկ ինչ-որ մեկը հեռախոսով ականջին դրած ֆռում է, ման է գալիս ու ասում է՝ «Ընտրեք համար այսինչին»։ Ու հարցնում են՝ «Ի՞նչ եք այստեղ անում», ասում է՝ «Ես ազատ մարդ եմ»»,- նշել է Վահրադյանը՝ ընդգծելով, որ նմանատիպ դեպքեր գրանցվել են Լուսակերտում, ինչպես նաև Արթիկի թիվ 5 դպրոցում տեղակայված ընտրատեղամասում։

Ըստ «Հայրենիք» կուսակցության թեկնածուի՝ իշխող ուժը մի շարք տեղամասերում ներսում ունեցել է մեկից ավելի վստահված անձինք, որոնք «պասերով» աշխատել են դրսի ներկայացուցիչների հետ։

«Բազմաթիվ տեղամասերից ահազանգ կա, որ երկու վստահված անձով են ներսում․ այսպես ասած՝ «պասերով», ներսից դուրս, դրսից ներս․․․ Հաստատ մեզ միանգամից չեն թողնի այդպես երկու վստահված անձ ունենանք, արդեն պարզ է, թե որ քաղաքական ուժն է»,- ասել է նա։

Անդրադառնալով նախօրեին իր թիմակիցների բերման ենթարկվելուն՝ Լևոն Վահրադյանը հայտնել է, որ ընդհանուր առմամբ բերման է ենթարկվել 5 անձ։ Նրա պնդմամբ՝ պատճառը եղել է անհիմն ձայնագրությունը, որտեղ «Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանը ընդամենը դեղորայք է փոխանցել իր տարեց հարևանուհուն։

«Մեծ, տարեց կինը՝ Ալվարդ տատը, իր 20-25 տարվա հարևանն է․ դեղ է խնդրել, տարել է, քանի որ իր տղան դուրսն է․․․ Այդ անհիմն բանով մեզ շաբաթ օրը կազմակերպչական աշխատանքներից հեռու պահեցին»,- ընդգծել է Վահրադյանը։

Նրա փոխանցմամբ՝ Հակակոռուպցիոն կոմիտեն միջնորդել էր դատարանին՝ Զեփյուռ Աբգարյանին կալանավորելու համար, սակայն դատավորը մերժել է կալանքի միջնորդությունը՝ փաստերի բացակայության պատճառով։

«Փաստեր չկային որպես այդպիսին, և, ի պատիվ դատական համակարգի, տվյալ դատավորը արդարությունը պահեց»,- ասել է 42-ամյա թեկնածուն։

Վահրադյանի խոսքով՝ քննչական գործողությունները նպատակ են ունեցել խոչընդոտել իրենց նախընտրական աշխատանքները, քանի որ ինքն ամբողջ օրն անցկացրել է դատարանում և միայն կեսգիշերին է ազատ արձակվել։

«Սա կազմակերպչական առումով խանգարեց․ այսօրվա հետ կապված ժողով ունեինք հանձնաժողովի անդամների, նախագահների, վստահված անձանց հետ, որը ես պետք է անձամբ վարեի։ Սակայն չկարողացա, գիշերը ժամը 12-ին եմ եկել․․․ Եթե ոչ մի բան չկա որպես գործ քննելու, ուրեմն ճնշում է»,- նշել է նա։

Պատասխանելով այլ քաղաքական ուժերի հետ հնարավոր կոալիցիաների մասին հարցին՝ «Հայրենիք» կուսակցության թեկնածուն ընդգծել է, որ մինչ քվեարկության ավարտը որևէ քննարկում չեն ունեցել։

«Մինչև այսօր մենք այդ հարցը չենք քննարկել, որովհետև պետք է ունենանք մեր ընտրազանգվածի ձայների բաշխումը, որից հետո միայն առողջ ուժերի հետ, միանշանակ ժողովրդի պահանջով կայացնենք որոշում։ Սա անձնական խնդիր չէ, այլ մեր համայնքի բնակչության խնդիրն է»,- եզրափակել է Լևոն Վահրադյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։