«Ընտրությունները չկտրած ձմերուկ են». Արթուր Աստոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
25.10.2026 | 20:35
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հերքել է քաղաքացիներին ICE-ին հանձնելու մասին տեղեկությունները
25.10.2026 | 20:22
«Ընտրությունները չկտրած ձմերուկ են». Արթուր Աստոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 20:00
ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին
25.10.2026 | 19:51
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը՝ քաղաքացիներին առանց ժամադրության ընդունելու լուրերի մասին
25.10.2026 | 19:16
Քվեարկության ընթացքը Ագարակի 25/16 ընտրատեղամասում. ՈւՂԻՂ
25.10.2026 | 19:13
Համագործակցություն է հաստատվել հայաստանյան և օմանական մի շարք ընկերությունների միջև. ԱԳՄԱՆ
25.10.2026 | 19:00
«Չի մտնում, ո՞նց անեմ». քաղաքացին քվեատուփի հետևից խոսում է հանձնաժողովի անդամների հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 18:33
Հրդեհ Աշխաբադի փողոցում․ փրկարարները կանխել են տարածումը դեպի հարևան բնակարաններ
25.10.2026 | 18:19
ԿԸՀ-ն ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 17:00-ի դրությամբ
25.10.2026 | 18:06
ԱԳՄԱ փոխնախարարը կարևորել է բիզնեսի ներգրավվածությունը կենսաբազմազանության պահպանության գործում
25.10.2026 | 18:00
Քվեարկության ընթացքը Վարդաբլուրի 25/26 տեղամասում. ՈւՂԻՂ
25.10.2026 | 17:50
Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն
25.10.2026 | 17:37
ՔՊ-ի վստահված անձն ուղղորդե՞լ է. խախտման ահազանգ Արթիկում, հանձնաժողովի նախագահը հակադարձում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 17:23
Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Սարգսյանը հաղթեց գործող օլիմպիական չեմպիոն Սարավիին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արթիկում «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Արթուր Աստոյանն անդրադարձել է նախօրեին իրեն և իր 3 թիմակիցներին իրավապահ մարմինների կողմից բերման ենթարկելու դեպքին։ Նրա փոխանցմամբ՝ հարցաքննությունը վերաբերել է ընտրակաշառքին, սակայն որևէ իրական հիմք չի եղել, և ինքը հարցաքննվել է վկայի կարգավիճակով․ «Բացարձակ նման բան չի եղել, իրենք էլ գիտեն, որ նման բան չկա, ուղղակի հերթական շոուները կազմակերպեցին, իմ անձը փորձեցին վարկաբեկել․․․ թե՛ վարկաբեկել փորձեցին, թե՛ վախեցնել, բայց ոչ կարող են վարկաբեկել, ոչ էլ ինձ կարող են վախեցնել»։

Աստոյանի խոսքով՝ ընտրատեղամասերից ստացված հիմնական ահազանգերը վերաբերում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից միաժամանակ երկու վստահված անձանց ներկայությանը, ինչպես նաև որոշակի ուղղորդումներին ու կուտակումներին, որոնք առավելապես նկատվում են գյուղական բնակավայրերում․ «Երևի մարդիկ հիասթափված են շատ, մարդկանց մոտ այնպիսի տպավորություն է․․․ որ իրենց ընտրությամբ բան չի փոխվի, չեն ուզում մասնակցել այլևս ընտրությանը»։

Խոսելով ընտրություններից հետո հնարավոր համագործակցության մասին՝ Արթուր Աստոյանը նշել է, որ պատրաստ է համագործակցել մյուս երկու ուժերի հետ, սակայն բացառում է որևէ դաշինք «երրորդ ուժի» հետ․ «Երկու ուժերի հետ պատրաստ եմ, որովհետև իրենք քարոզարշավի ընթացքում շատ ճիշտ են պահել, շատ ճիշտ են աշխատել, իսկ երրորդ ուժը ամեն կարմիր գիծ խախտել է․․․ ոչ մի համագործակցություն իրենց հետ չի լինելու»։

Մեկնաբանելով իշխող քաղաքական ուժի վստահությունը՝ Աստոյանը շեշտել է, որ այն հիմնված է պետական ու համայնքային ռեսուրսների լայնածավալ կիրառման վրա․ «Ժողովո՛ւրդ, ընտրությունները մի հատ այսպիսի բան կա էլի․ «չկտրած ձմերուկ» են, ոչ ոք չի կարող նախօրոք ասել՝ ընտրություններում ինչ կարող է լինել»։

Նա վստահություն է հայտնել, որ իշխանություններն իրենց հաշվարկներում սխալվելու են։

Մանրամասները՝ տեսանյութում։