Հերի՛ք եղավ, կյանքներս կերան, թող գնան «սև ցուցակ», խզե՛լ պայմանագիրը․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.10.2026 | 14:10
Շիրակի մարզի բնակիչներից մեկի գոմում և խորդանոցում մոտ 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել
26.10.2026 | 14:02
ԱՄՆ-ն Վիկտոր Օրբանի թեկնածությունն առաջարկում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում․ WSJ
26.10.2026 | 13:52
Նիդերլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենը կայցելի Հայաստան
26.10.2026 | 13:45
Հնաբերդում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը
26.10.2026 | 13:37
Ըմբշամարտի ԱԱ. Կարեն Ասլանյանը, Սլավիկ Գալստյանը և Գևորգ Թադևոսյանը դուրս եկան կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 13:36
Նիդերլանդների ԱԳ նախարարն Ադրբեջանից հետո Հայաստան կայցելի
26.10.2026 | 13:34
Եկեղեցու հարցերով ԱԺ քննիչ հանձնաժողովի առաջին նիստը՝ ՈՒՂԻՂ
26.10.2026 | 13:29
Երևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երեխաներից մեկին կվիրահատեն. Ավանեսյան
26.10.2026 | 13:25
Հերի՛ք եղավ, կյանքներս կերան, թող գնան «սև ցուցակ», խզե՛լ պայմանագիրը․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 13:16
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեին․ կան վիրավորներ
26.10.2026 | 13:08
Ալեն Սիմոնյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
26.10.2026 | 13:02
Տավուշում մոլորվելու հետևանքով ՀՀ տարածք անցած Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է Ադրբեջան․ ԱԱԾ
26.10.2026 | 12:54
ԱՄՆ-ն 3,5 մլն դոլար է ներդրել Հայաստանի սահմանային անվտանգության համակարգում․ ծրագիրը կնպաստի նաև ԹՐԻՓՓ-ի իրականացմանը
26.10.2026 | 12:46
Վրաստանի ընդդիմությունը հայտարարել է բողոքի ցույցերի նոր ալիքի մեկնարկի մասին
26.10.2026 | 12:37
Վորոոնեժին Ուկրաինայի հարվածների հետևանքով 2 մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի Ազատության պողոտայում ոռոգման ցանցի կառուցման ընթացքում տեղադրվել են անորակ ու թերի խողովակներ, ինչի հետևանքով պարբերաբար վթարներ ու արտահոսքեր են տեղի ունենում: Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարեց անհապաղ խզել պայմանագիրը տվյալ շինարարական ընկերության հետ և նրան ուղարկել «սև ցուցակ»:

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը զեկուցեց, որ Ազատության պողոտայում աշխատող կապալառուն տեղադրել է տեղական արտադրության խոտանված խողովակներ, որոնք ճնշմանը չեն դիմանում։

«Խողովակը մոնտաժումից հետո անընդհատ ջրի արտահոսք է տալիս: Իմ այցից հետո առաջարկել եմ կոմունալ վարչությանը՝ գնալ իրավական ճանապարհով, խզել պայմանագիրը, ուղարկել «սև ցուցակ» և խողովակները տալ պետական փորձաքննության: Տեղադրված 500 մետրը հիմա ստիպված փոխում են ավելի հաստ խողովակով, բայց դա էլ մխիթարանք չէ»,- նշեց Արեյանը:

Տիգրան Ավինյանը վրդովմունք հայտնեց կապալառուների անպատասխանատու գործելաոճի առնչությամբ՝ հանձնարարելով առանց հապաղելու պատժել ընկերությանը։

«Այո՛, պետք է խզել, ու պետք է խզել շտա՛պ: Ու այո՛, թող գնան «սև ցուցակ»: Ու այո՛, հերի՛ք եղավ, կյանքներս կերան: Պռոշյան-Պարոնյանն ամբողջ տարին տենց քանդած թողեցին, Ազատությունն էլ ամիսը մի անգամ մի հատ տենց «ֆանտան» էր անում, որովհետև որոշել էին գնալ էժան տարբերակով: Խզե՛լ պայմանագիրը: Պիտի պատժվե՛ն այդ մարդիկ: Այդ անընդհատ մոտեցումը, թե «դե մի բան անենք, որ հասցնենք», ինձ չի հետաքրքրում: Խզե՛ք»,- շեշտեց Ավինյանը:

Քաղաքապետը հանձնարարեց պայմանագրի խզումից հետո հրատապության կարգով ներգրավել նոր և բարեխիղճ կազմակերպություն, որը որակով ավարտին կհասցնի Ազատության պողոտայի ոռոգման ցանցի անավարտ հատվածը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան