Գյուղատնտեսությամբ զբաղվելով եմ մեքենաս գնել. Արայիկ Ներսիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 15:02
«Ականատես»․ 233 ընտրատեղամասից 75-ում արձանագրվել է 117 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 14:52
Ինչ խախտումներ են արձանագրվել ՏԻՄ ընտրությունների ընթացքում. «Անկախ դիտորդ»-ի ասուլիսը. ՈւՂԻՂ
25.10.2026 | 14:27
Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումների հետ միաժամանակ քաղաքական քարոզչության վերաբերյալ ահազանգ․ «Ականատես» դիտորդական առաքելություն
25.10.2026 | 14:04
Սևանա լճի էկոհամակարգի պահպանության ծրագրին կտրամադրվի 1,4 մլն դոլարի դրամաշնորհ
25.10.2026 | 13:53
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.10.2026 | 13:21
ՀՀ-ում աշխատատեղերի խնդիր չկա. տաջիկներ, հնդիկներ, պարսիկներ են աշխատում. Ստեփանավանում ՔՊ-ի թեկնածու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:11
Գյուղատնտեսությամբ զբաղվելով եմ մեքենաս գնել. Արայիկ Ներսիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:07
ՏԻՄ ընտրությունները Իջևանում․ ինչ իրավիճակ է 38/22 ընտրատեղամասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:01
Կենսաբազմազանության պահպանությունը պետք է նոր հնարավորություններ ստեղծի կայուն տնտեսական աճի համար. Միրզոյան
25.10.2026 | 12:52
Աշխարհի առաջնութուն. Անհաջող օր հայ ըմբիշների համար
25.10.2026 | 12:51
Ընտրությունների ընթացքը Գյուլագարակում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 12:45
ԿԸՀ-ն ներկայացրել է 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
25.10.2026 | 12:34
ԿԸՀ-ն՝ որոշ ընտրատեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակման խափանման մասին
25.10.2026 | 12:26
ՆԳՆ-ն 12։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 1 ահազանգ է ստացել
25.10.2026 | 12:20
ԿԸՀ-ից զանգեցին 25/6 ընտրատեղամասի նախագահին` քվեախցիկում մեկից ավելի ընտրող էր եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ստեփանավան խոշորացված համայնքի ղեկավարի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Արայիկ Ներսիսյանը ընտրատեղամաս է ներկայացել իր թոռների հետ։ Factor TV-ի լրագրողի դիտարկմանը, թե մեքենայում երեխաներն առանց մանկական նստատեղի (քարսիթի) էին, իսկ ինքը՝ չամրակապված, Ներսիսյանն ընդունեց խախտումը՝ պարզաբանելով, որ ընդամենը մեկ կիլոմետր հեռավորությունից՝ գյուղից էին գալիս։

Արայիկ Ներսիսյանը վստահություն հայտնեց իրենց թիմի հաղթանակի հարցում՝ նշելով, որ ակնկալում է ստանալ ընտրողների ձայների 52%-ը։ Նա ընդգծեց, որ իր պատկերացրած Ստեփանավանում առաջնայինը համերաշխության մթնոլորտի ձևավորումն է և հետընտրական լարվածության բացառումը։

Անդրադառնալով ընտրակաշառքի գործով ընդդիմադիր մրցակից «Ուժեղ Հայաստան» կուսակցության թեկնածուի և այլ անձանց ձերբակալություններին՝ ՔՊ թեկնածուն նշել է, որ տեղի ունեցածը ցավով է ընդունում, քանի որ ձերբակալվածների թվում կան իրեն ծանոթ մարդիկ։

Այնուամենայնիվ, նա զերծ մնաց հստակ գնահատականներ տալուց՝ հղում կատարելով անմեղության կանխավարկածին։ Ներսիսյանը նաև հավելել է, որ, իր համոզմամբ, իրենց թիմը կարող է հաղթել առանց կոալիցիա ձևավորելու, իսկ թե ինչ կանի, եթե ամեն ինչ այդ սցենարով չընթանա, այս մասին թեկնածուն չի մտածել։ Factor TV-ի լրագրողի հարցին, թե ինչ միջոցներով է գնվել իր թանկարժեք ավտոմեքենան, Ներսիսյանը պատասխանել է, որ շուրջ 37 տարի զբաղվում է գյուղատնտեսությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում։