Ռուսները կանչել սպառնացել էին, որ եթե ԵՄ գնաք՝ կկորցնեք Արցախը․ հիմա կորցրել ենք, ի՞նչ եք ասելու․ Արսեն Խառատյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.03.2026 | 22:56
ԱՄՆ միջնորդությամբ Լուկաշենկոն ազատել է 250 քաղբանտարկյալների
19.03.2026 | 22:37
ՌԴ-ին Starlink համակարգեր վաճառելու մեջ մեղադրվող ադրբեջանցի ուսանողը Լատվիայում 11 տարվա ազատազրկման է դատապարտվել
19.03.2026 | 22:18
«Հայաստանում ինձ լիովին հանգիստ չեմ զգում»․ ՌԴ քաղաքացիները՝ արտահանձնման վտանգի տակ
19.03.2026 | 22:00
Եվրոպան ընտրում է չարյաց փոքրագույնը՝ Փաշինյանի հետ դեռ կարող են խոսել, ԵՄ-ն պայքարում է ՀՀ-ի համար․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.03.2026 | 21:52
Արևմտյան 6 դաշնակիցներ պատրաստ են «ապահովել անվտանգ անցումը» Հորմուզի նեղուցով
19.03.2026 | 21:40
450,000 մարդ. 2025 թվականին ռեկորդային թվով զբոսաշրջիկներ են այցելել Անի
19.03.2026 | 21:20
Շուտով Հայաստանի գյուղացիական տնտեսությունները, փոքր ֆերմերները կկարողանան ստանալ 0 տոկոսով վարկեր․ նախարար
19.03.2026 | 21:00
Սամվել Կարապետյանը երբ որ կգա իշխանության և ռուսամետ քաղաքականություն կիրականացնի, կասենք ռուսամետ է․ Արա Պապյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.03.2026 | 20:50
Ասեց, անցավ․ Ծառուկյանը, ընտրակաշառքի մեղադրանքն ու բելառուսամետ օլիգարխի մասին խոսույթը. ՏԵՍԱՆՅՈւԹ
19.03.2026 | 20:46
«Հրապարակ»-ը պետք է հերքում տարածի, սակայն Փաշինյանին չի վճարի 1 մլն դրամ. հայցը մասնակի է բավարարվել
19.03.2026 | 20:31
Հայաստանը բարձրացնում է իր էներգետիկ դիմակայունությունը՝ Եվրոպական Հանձնաժողովի և Գերմանիայի կառավարության լրացուցիչ 135 միլիոն եվրոյի աջակցությամբ
19.03.2026 | 20:20
«Քիչ առաջ ցավալի դեպք է տեղի ունեցել»․ մահացել է N46 ավտոբուսի ուղևորը
19.03.2026 | 20:12
ԱՄՆ-ը կարող է չեղարկել լցանավեր բեռնված իրանական նավթի նկատմամբ սահմանված պատժամիջոցները
19.03.2026 | 20:00
Թմրամիջոցներն առավել հասանելի են դարձել դեռահասներին. ինչո՞ւ է ուշանում կանխարգելումը․ ՔՆՆԱՐԿՈՒՄ
19.03.2026 | 19:55
Իրանը հրթիռային հարված է հասցրել իսրայելական Հայֆայի նավթավերամշակման գործարանին
Բոլորը

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմը, որը շարունակվում է արդեն չորրորդ տարին, հիմնովին փոխել է աշխարհաքաղաքական իրողությունները՝ քանդելով Ռուսաստանի ռազմական հզորության մասին միֆերը և էապես թուլացնելով նրա ազդեցությունը Հարավային Կովկասում։ Այս մասին Factor TV-ի եթերում խոսել է «Ալիք Մեդիա»-ի հիմնադիր, հակամարտությունների վերլուծաբան Արսեն Խառատյանը՝ ներկայացնելով իրավիճակի իր գնահատականը և դրա հետևանքները Հայաստանի համար։

Խառատյանի խոսքով, Ռուսաստանի սկզբնական պլանները, որոնք ենթադրում էին կարճատև «հատուկ ռազմական գործողություն», լիովին ձախողվել են։

«Ռուսաստանի կողմից սանձազերծած այս եղբայրասպան պատերազմը խառնել է Ռուսաստանի բոլոր հնարավոր պլանները։ Եթե սկզբից հայտարարվում էր, որ սա իրենց խոսքերով երկու շաբաթվա ընթացքում ավարտվող հատուկ ռազմական գործողություն է, տեսանք, որ սա դարձավ չորս տարվա, արդեն քառամյա, ցավալի մասշտաբների զոհերով և ավերածություններով պատերազմ»,- նշեց նա։

Կոնֆլիկտաբանը ընդգծեց, որ պատերազմը ցրեց նաև Ռուսաստանի բանակի անպարտելիության մասին պատկերացումները. «Ռուսաստանը համարվում էր աշխարհի երկրորդ ամենամարտունակ բանակը, հիմա տեսնում ենք, թե ինչի հետ գործ ունենք»։

Ըստ Խառատյանի՝ Ուկրաինայում կրած անհաջողություններն ուղիղ ազդեցություն են ունեցել Հարավային Կովկասում Ռուսաստանի դիրքերի վրա, ինչի վառ ապացույցը ռուս խաղաղապահների դուրսբերումն է Արցախից։

Ստեղծված իրավիճակը, ըստ վերլուծաբանի, Հայաստանին ավելի մեծ ճկունություն և ինքնուրույնություն է տվել արտաքին քաղաքականության մեջ։ «Այն ամենաառանցքային լծակը, որ կար և՛ մեր դեմ, և՛ Ադրբեջանի դեմ, փաստացի այս պահին չկա։ Այդ տեսանկյունից մի քիչ ավելի ճկունություն և ինքնուրույնություն կարողանում են դրսևորել»,- հավելեց նա՝ հիշեցնելով 2013 թվականի իրադարձությունները։ «Եթե հիշենք, այդ նույն 2013-ին Սերժ Սարգսյանի հրաժարվելը Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հենց պայմանավորված էր Արցախով։ Իրենք դրա մասին բացահայտ ասում էին, այսինքն ռուսները կանչել, սպառնացել էին, ասել էին՝ եթե այդպես, ուրեմն իմացեք, որ Արցախը կորցնելու եք»։

Խառատյանը նաև անդրադարձավ ռուսական կողմի կիրառած այն նարատիվին, թե, իբր, Ռուսաստանի բացակայությունը կհանգեցնի Հայաստանի «թրքացմանը»։ Նա սա որակեց որպես պարզ մանիպուլյացիա։

«Ինչ խոսք, սա Ռուսաստանի կողմից շարունակվող, համբերատար նարատիվն է, որ եթե մենք չենք, ապա Թուրքիան է։ Սա պարզ մանիպուլյացիա է։ Մենք պիտի կարողանանք ինքներս կարգավորել մեր հարաբերությունները անգամ մեզ համար շատ բարդ և պրոբլեմային երկրների հետ, իսկ առաջին հերթին՝ Թուրքիայի հետ։ Որևէ միջնորդ, որևէ երրորդ կողմ, առաջին հերթին բանակցելու է իր շահից, ոչ մեր»,- ընդգծեց նա։

Վերլուծաբանը Ռուսաստանի քաղաքականությունը բնութագրեց որպես հետգաղութային սինդրոմի դրսևորում, որտեղ «փափուկ ուժի» և տնտեսական գրավիչ առաջարկների փոխարեն գերակայում է սպառնալիքի և ճնշման լեզուն։ Նրա կարծիքով, այս մոտեցումը դատապարտված է ձախողման և հանգեցնում է ազդեցության հետևողական կորստի։

Անդրադառնալով Հայաստանում սպասվող ընտրություններին և կրկին ՌԴ-ի գերիշխանության տակ վերադառնալու հնարավոր ռիսկերին՝ Խառատյանը թերահավատություն հայտնեց։

«Քաղաքականության մեջ ոչինչ բացառել հնարավոր չէ, բայց ես շատ դժվար եմ պատկերացնում դա։ Հենց այն պատճառով, որ առնվազն Հայաստանի ժողովրդի քվեն ուղղակի պարզ պրոռուսական ուժերին մեծամասնության քվե դժվար է պատկերացնել, որ գնալու է այնտեղ, եթե, իհարկե, չլինեն լուրջ մեքենայություններ»,- ասաց նա։

Եզրափակելով խոսքը՝ Արսեն Խառատյանը նշեց, որ Հայաստանի համար անվտանգային իրական երաշխիք կարող է դառնալ տեխնոլոգիական և տնտեսական զարգացումը, մասնավորապես՝ արևմտյան ընկերությունների ներգրավումը կիսահաղորդիչների և էներգետիկայի ոլորտներում։ «Որևէ բան անդառնալի չէ, բայց շատ կարևոր կլինի, եթե մենք կարողանանք հասնել իսկապես ոչ թե խոսակցությունների հնարավոր ինվեստիցիաների մասին, այլև շատ ռեալ ընկերությունների ներգրավում»,- եզրափակեց նա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան