Ադրբեջանից այսօր 42 վագոն դիզելային վառելիք կարտահանվի Հայաստան
Քաղաքականություն
04.06.2026 | 15:01
Այսօր Ադրբեջանից Հայաստան կուղարկվի դիզելային վառելիքի ևս մեկ խմբաքանակ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նախատեսվում է Հայաստան արտահանել 42 վագոն դիզվառելիք։
Ըստ տեղեկատվության՝ գնացքը կմեկնի Ադրբեջանի երկաթուղիների Գյուզդյակ կայարանից և Վրաստանով ճանապարհը կշարունակի Հայաստան։
Միաժամանակ, Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով այսօր արդեն ուղարկվել է ցորեն, գարի և պարարտանյութ։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի