Նոյեմբերի 22-ին Գորիսի մի շարք հասցեներում ջուր չի լինի
Հասարակություն
22.11.2026 | 14:29
Նոյեմբերի 22-ին՝ ժամը 14։15-ից մինչև 20։00-ն, Սյունիքի մարզի Գորիս քաղաքի մի շարք հասցեներում ջրամատակարարումը կդադարեցվի։ Այս մասին տեղեկացնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը։
Վթարային աշխատանքներով պայմանավորված՝ ջուր չի լինի Գորիս գյուղ թաղամասում և Սաթյան փողոցում։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար։

