Ազատությունից զրկման հարցը բազմաթիվ հարցեր է առաջացնում. ՄԻՊ-ը` Արթուր Օսիպյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
Բոլորը

Արդեն 17-րդ օրը հացադուլում գտնվող Արթուր Օսիպյանը հրաժարվել է ՄԻՊ աշխատակիցների հետ հանդիպումից։ Այս մասին Factor TV-ի հարցին ի պատասխան Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց ՄԻՊ Անահիտ Մանասյանը։ Նա հայտնեց, որ այցելել են Նուբարաշեն ՔԿՀ, որտեղ ծանոթացել են նաև հացադուլ հայտարարած անձանաց վիճակին, այդ թվում՝ Արթուր Օսիպյանի։

«Իր վիճակի վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնել չեմ կարող, դա անձնական տվյալ է, նաև բժշկական գաղտնիք է ենթադրում, բայց պաշտոնապես կստանանք պատասխան, քանի որ անձը հետագայում մեզ դիմում է հասցեագրել»,- ասաց ՄԻՊ-ը։

Factor TV-ի լրագրողի հարցին՝ արդյո՞ք ՄԻՊ-ը պատրաստվում է վարչապետի հետ քննարկել Օսիպյանի պահանջը (ակտիվիստը հայտարարել է, որ հացադուլը կդադարեցնի միայն այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրի իրենից), Մանասյանը պատասխանել է, որ դա դուրս է իր լիազորությունների շրջանակից։

«Մարդու իրավունքների պաշտպանի գործառույթների մեջ չի մտնում Հայաստանում հացադուլ հայտարարած անձանց պահանջների բավարարումը կամ դրան նպաստելը: Մարդու իրավունքների պաշտպանի գործառույթների մեջ է մտնում պետության կողմից հացադուլի վարման ընթացքին հետևելը, բժշկական պատշաճ հսկողության իրականացման մոնիթորինգը և անհրաժեշտության դեպքում խախտումներ արձանագրելը»,- պարզաբանել է նա։

Հավելենք, որ Արթուր Օսիպյանը երեկ ուղերձ է հղել կալանավայրից։

«Ինձ կալանավորելու հիմնական պատճառն այն է, որ ինձ զրկեն հնարավորությունից՝ ներկայացնել հասարակությանը անհերքելի փաստեր Նիկոլ Փաշինյանի կոռումպացված կլանի հետ համագործակցելու և նրանց խոշոր չափի գումարներ փոխանցելու մասին, ինչը Նիկոլ Փաշինյանը մասամբ ընդունել է մայիսի 18-ին նրա հետ իմ բանավեճի ընթացքում։ Այդ տեղեկությունների բարձրաձայնումը կարող է քաղաքական մահ հանդիսանալ, քանի որ 2018-ի հեղափոխության օրերին հայտարարել է, որ եթե դիմի նման քայլերի, թող ժողովուրդը հրապարակում նրան կախաղան հանեն։ Հետևաբար, գալիք ընտրությունները չեն կարող համարվել արդար և թափանցիկ, քանի որ ընտրողներն էլ իրենց հերթին զրկվել են հնարավորությունից իմանալ ճշմարտությունը և հունիսի 7-ին կատարեն իրենց որոշումը»,- ասվում է Օսիպյանի ուղերձում, որը հրապարակել է նրա փաստաբան Ռոման Երիցյանը։

Հիշեցնենք, որ Արաբկիրում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ միջադեպ էր տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի և Արթուր Օսիպյանի միջև, որից հետո Օսիպյանը ձերբակալվեց, ապա երկու ամսով կալանավորվեց։ Արցախցի գործիչը ձերբակալման օրվանից հացադուլ է հայտարարել։ Փաշինյանը Օսիպյանին «փախած» էր անվանել։ Հացադուլը դադարեցնելու հորդորներին ի պատասխան՝ Օսիպյանը հայտարարել է, որ կդադարեցնի այն ժամանակ, երբ Փաշինյանը ներողություն խնդրի իրենից։

Փաշինյանը մայիսի 28-ին, պատասխանելով Factor TV-ի հարցին, արդյոք պատրաստվում է ներողություն խնդրել Արթուր Օսիպյանից, հայտարարեց՝ նա՛ պետք է ներողություն խնդրի։ Քաղաքացիական հասարակության մի շարք ներկայացուցիչներ ու իրավապաշտպաններ հայտարարում են, որ Օսիպյանի կալանավորման հիմքեր չկան, որ դրանք անհամաչափ են և որ նա քաղբանտարկյալ է: Արթուր Օսիպյանին ազատ արձակելու պահանջով ստորագրահավաք է սկսվել։

Մանրամասները՝ տեսանյութում։